484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետը մեծ դեր է խաղում հայ-ռուսական կապերի աջակցման գործում. ռեկտոր
13:45
05 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետը մեծ դեր է խաղում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների աջակցման գործում, երկուշաբթի հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ելույթ ունենալով ֆակուլտետի 30-ամյակին և Հայաստանում ռուսագիտության 70-ամյակին նվիրված տոնակատարությանը։

Նրա խոսքերով, Հայաստանում ռուսագիտության զարգացումը կապված է հենց այդ ֆակուլտետի հետ, որի շրջանավարտներն ու դասախոսները որոշակի հետք են թողել ռուսագիտության զարգացման գործում։

«Մեր պայմաններում, երբ Հայաստանում ռուսերենը չունի համապետական կարգավիճակ, այս ֆակուլտետի մասնագետները  նոր սերունդներին խորը գիտելիքներ են փոխանցում ոչ միայն ռուսաց լեզվի և գրականության ոլորտում, այլ նաև ռուսական մշակույթի ոլորտում՝ ընդհանրապես», - ասաց ռեկտորը։

Սիմոնյանը նշեց, որ համալսարանում ֆակուլտետն ամենաառաջավորներից մեկն է և յուրահատուկ է մշակութային տեսանկյունից։

«Այս ֆակուլտետը, նրա դասախոսներն ու ուսանողները մեր համալսարանի լավագույն մասն են։ Նրա շրջանավարտները աշխատում են ամենատարբեր ոլորտներում, այդ թվում նաև լրագրության ոլորտում, և մենք հպարտ ենք նրանց գործունեությամբ», - ասաց ռեկտորը։

Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական, Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր գիտական և մշակութային միջազգային համագործակցության ռուսական կենտրոնի (Ռոսզարուբեժցենտր) հայկական ներկայացուցչության ղեկավար Անատոլի Նիկոլաևն իր հերթին նշեց, որ ռուսագիտության 70-ամյակը հարաբերական թիվ է, քանի որ երկու երկրների միջև կապերը ձգվում են ոչ մեկ հարյուրամյակ։

 «Հայաստանում նկատվում է ռուսաց լեզվի հանդեպ մեծ հետաքրքրություն, իսկ ռուսական բանասիրության ֆակուլտետը Հայաստանում ռուսաց լեզվի հենարանն է», - ասաց Նիկոլաևը։

Նրա խոսքերով, հայերի համար ռուսաց լեզուն օտար լեզու չէ, այլ մի քիչ «ավելի հարազատ լեզու է»։

Տոնակատարության շրջանակներում կկայանա միջազգային գիտաժողով, որին  ԵՊՀ ղեկավարությունից  և  հայաստանյան տարբեր բուհերի ներկայացուցիչներից բացի  կմասնակցեն  նաև ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Բելոռուսիայի դեսպանները:

Երկօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում կքննարկվեն ինչպես ռուսաց լեզվին և  ռուս գրականությանը, այնպես էլ այլ երկրներում դրանց դասավանդման մեթոդներին վերաբերող հարցեր:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։