487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի օպերատոր Ալբերտ Յավուրյանի հողարկավորությունը կկայանա նոյեմբերի 6-ին
12:09
05 Նոյեմբերի 2007

 ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի օպերատոր  Ալբերտ Յավուրյանի հողարկավորությունը կկայանա նոյեմբերի 6-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

Ինչպես, «Նովոստի-Արմենիային» հայտնեցին  երկուշաբթի ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ կյանքի 72-րդ տարում իր մահկանացուն կնքած Յավուրյանի  հողարկավորության կապակցությամբ՝ Հայաստանի  վարչապետի որոշմամբ, ստեղծվել է կառավարական հանձնաժողով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: 

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին ժամը 12.00-14.00-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Հայաստանի մշակույթի նախարարությունը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ցավակցություն են հայտնել հանգուցյալի հարազատներին ու գործընկերներին:

Անվանի օպերատոր Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ  ցավակցական խոսք է ուղղել նաև ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ «Մեծ է կորուստը: Կյանքից հեռացավ 20-րդ դարի կինոյի ամենաճանաչված օպերատորներից մեկը, ով հիրավի հեղաշրջում իրականացրեց խորհրդային կինոարվեստում»,-ասված է վարչապետի խոսքում, որ «Նովոստի-Արմենիային» փոխանցեցին ՀՀ վարչապետի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Սարգսյանը նկատել է, որ Յավուրյանի ստեղծագործություններն առաջ են անցել իրենց ժամանակից: Յավույանը կարողացել է  ջարդել թատերական կարծրատիպերը կինոյում ու շարժական տեսախցիկով կինոն մեկընդմիշտ տարանջատել բեմարվեստից:

 

«Ալբերտ Յավուրյանը երբեք չվարանեց իր տեսախցիկից տեսնել իրական կյանքը, մարդուն ու մարդկայինը: Ժամանակը խիստ գտնվեց նրա նկատմամբ, բայց ժամանակակիցներն ըստ արժանվույն գնահատեցին նրա ստեղծագործությունը:

Խոնարհվում եմ մեծ վարպետի հիշատակի առջև»,-ասված է ցավակցական խոսքում:

Ալբերտ Յավուրյանը  ծնվել է 1935թ.օգոստոսի 26-ին։ Ավարտել է Մոսկվայի ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետը 1964 թվականին։ «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրիչ-օպերատոր էր։ 1977 թվականին արժանացել էր ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչման։

ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967 — «Բարև, ես եմ» և 1983 — «Երջանկության մեխանիկա» ֆիլմերի համար)։

1989 թվականին «Լավագույն օպերատոր» անվանակարգում  արժանացել է «Նիկա» մրցանակին։  –0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։