484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի 14 ուսուցիչներ և դաստիարակներ դրամական պարգևներ են ստացել «ՀայՌուսգազարդից»
20:09
02 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «ՀայՌուսգազարդ» հայ-ռուսական  ընկերությունը իր գործունեության 10-ամյակի կապակցությամբ Հայաստանի յոթ լավագույն ուսուցիչներին,  մանկապարտեզների դաստիարակչուհիներին պարգևատրել է 70 հազ. դրամով (շուրջ $200)։

Ինչպես ուրբաթ պարգևատրման ժամանակ նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության ոլորտին, քանի որ գիտակցում է ուսման և լավ կադրերի պատրաստման կարևորությունը Հայաստանի ապագայի համար։

«Ուսուցիչներն այն մարդիկ են, որոնք պատրաստում են մեր երկրի ապագա քաղաքացիներին և այս պարգևները ձեր տիտանական աշխատանքի փոքր երախտիքն են»,-ասաց Սարդարյանը, ընգծելով, որ ընկերության ղեկավարությունը արդարացված է համարում յուրաքանչյուր օգնություն կրթության ոլորտին։

Իր հերթին Հայաստանի կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը նշեց, որ  ասյօրվա միջոցառումը նախարարության կողմից Ուսուցչի օրվա կապակցությամբ իրականացված պարգևատրման տրամաբանական շարունակությունն է։

Նա ընգծեց, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի սոցիալական գործունեությունը կարող է օրինակ ծառայել այլ խոշոր ընկերությունների համար։ «Դրանք ցույց են տալիս, որ բիզնեսի ներկայացուցիչները կարող են օգտակար լինել մեր ապագայի կերտման և մեր երկրի նոր սերնդի դաստիարակության գործում»,-ասաց փոխնախարարը։

«ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ն ներկայումս իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր, այդ թվում՝ կրթության ոլորտում։ Մասնավորապես, ընկերությունը ֆինանսավորում է Երևանի ճարտարագիտական համալսարանի 10, Աբովյանի պետական էներգետիկ քոլեջի 40, Գուբկինի անվան նավթի և գազի մոսկովյան համալսարանի 4 ուսանողների կրթությունը։

Բացի այդ, Հայաստանի ճարտարագիտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի լավագույն ուսանողները ընկերության կողմից կստանան դրամական պարգևներ։

«Հայ Ռուսգազարտ» ՓԲԸ-ն օգնում է նաև Հայաստանի և ԼՂՀ-ի դպրոցներին, մանկապարտեզզներին և գիշերօթիկ դպրոցներին։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։