483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ծրագրվում է ստեղծել բարձրաստիճան իշխանավորների շրջանում հանցագործությունների դեմ պայքարի հատուկ քննչական ծառայություն
19:52
02 Նոյեմբերի 2007

Հայաստանում ծրագրվում է ստեղծել բարձրաստիճան իշխանավորների շրջանում հանցագործությունների դեմ պայքարի հատուկ քննչական ծառայություն։ ՀՀ խորհրդարանը  ուրբաթ սկսեց ենթակառույցի ստեղծման օրենքի քննարկումները։

Ինչպես, օրենքը ներկայացնելով, հայտնեց Հայաստանի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, նախատեսվում է ստեղծել անկախ քննչական մարմին, որի իրավասությունների մեջ է մտնելու պաշտոնյա անձանց հետ կապված մեծ հասարակական հնչեղություն ստացած քրեական գործերի հետաքննումը։

Նրա խոսքերով, ծառայությունը հետաքննելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներին, հատուկ պետական գործունեություն իրականացնող անձանց վերաբերող քրեական գործերը, ինչպես նաև որոշ գործեր, որոնք վերաբերում են ընտրական գործընթացներին։

Նախարարը հայտնեց, որ օրինագծի համաձայն, հատուկ քննչական ծառայության ղեկավարին նշանակելու և պաշտոնից հեռացնելու է հանրապետության նախագահը, իսկ թեկնածությունն առաջարկելու է գլխավոր դատախազը։ Ծառայության ղեկավարը պետք է ամեն տարի գործունեության մասին զեկույց ներկայացնի նախագահին և խորհրդարանին։

Դանիելյանը հավելեց, որ համանման կառույցներ կան շատ երկրներում, իսկ դրանց ստեղծման համար նախադեպ են ծառայել Բալթյան երկրներում ստեղծված հատուկ քննչական կոմիտեները։

Նախարարն ասաց, որ ծառայության աշխատակիցներն ունենալու են նույն իրավասությունները, որոնք կան մյուս քննչական մարմինների աշխատակիցների մոտ։ Դանիելյանը հավելեց, որ ԵԽ փորձագետների գնահատականներով, այս օրինագիծը համապատասխանում է միջազգային չափանինշներին։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: