486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Սինոփսիս - Արմենիայի» աշխատակիցները Երևանում Ծիծեռնակաբերդում կտնկեն 400 ծառ
18:42
02 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն հայկական ընկերության աշխաատկիցները նոյեմբերի 5-ին Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ կտնկեն 400 ծառ։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին «Synopsys-Armenia»-ի մամուլի ծառայությունից, ընկերության ավելի քան 300 աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները մասնակցելու են Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող տարածքում կազմակերպվող զանգվածային ծառատունկին։

Ավանդական, ամենամյա միջոցառումը կազմակերպված է Սինոփսիսի համայնքային կամավորական ծրագրի շրջանակներում:

Ծառատունկը ֆինանսավորում է «Սինոփսիս ֆոր Արմենիա» բարեգործական հիմնադրամը, իսկ տնկիները տրամադրել է «Արմենիա Թրի Փրոջեքթ» կազմակերպությունը : 

Սինոփսիս ընկերությունը հայկական շուկա է մուտք գործել 2004թ. նոյեմբերին, երբ ստորագրված համաձայնագրի արդյունքում՝ «Leda Design»  և «Monterey Arset» ընկերությունները միաձուլվեցին՝ դառնալով միասնական «Սինոփսիս Արմենիա» ԲԲԸ։

«Սինոփսիսն իր գրասենյակներն ունի աշխարհի 60 երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում և Ասիայում, իսկ գլխավոր գրասենյակը Կալիֆորնիայում (ԱՄՆ) է։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։