481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Եղեռնի հարցը դուրս է եկել հայ-թուրքական հարաբերությունների սահմաններից՝ դառնալով համաշխարհային խնդիր. քաղաքագետ
17:59
02 Նոյեմբերի 2007

Եղեռնի հարցը դուրս է եկել հայ-թուրքական հարաբերությունների սահմաններից՝ դառնալով համաշխարհային խնդիր։ Այս կարծիքը ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Զոլյանը։

Նրա խոսքերով, դա մեծ մասամբ տեղի է ունեցել անցյալի իրադարձությունները դիտարկելու և դրանք գնահատելու Եվրոպայում նկատաված միտումների շնորհիվ։

«Եվրոպական երկրները հիմա վերանայում են իրենց պատմությունը՝ դատապարտելով անցյալի բոլոր հանցագործությունները։ Այս իմաստով Եղեռնը մարդկության դեմ գործված հանցագործության ամենից վառ օրինակներից է»,-ընգծեց Զոլյանը։

Նա նշեց, որ Եվրոպան, գնալով այդ ճանապարհով, չի կարող իր ընտանիք ընդունել Թուրքիային, երկիր, որը չի ընդունում իր սխալները։

«Բայց չի կարելի կարծել, որ հիմա Հայաստանը կարող է մի կողմ քաշվել և միջազգային հանրությանը թույլ տալ, որպեսզի ինքը լուծի այդ խնդիրները։ Տվյալ դեպքում ուժեղ սփյուռքի առկայությունը կարող է թույլ տալ Հայաստանին տանել խորը և մտածված քաղաքականություն»,-ասաց Զոլյանը։

Նրա խոսքերով, Հայաստանը պետք է շարունակի խաղաղարար դիրքորոշում գրավել Թուրքիայի հետ հարաբերություններում, այն դեպքում, երբ սփյուռքը կարող է, անկախ պաշտոնական Երևանի դիրքորոշումներից, դնել որոշակի խիստ պահանջներ և պայմաններ։

«Մեզ համար ամենից կարևորը հիմա Թուրքիայի ընկալման մեր պատկերը փոխելն է և դադարելը զոհ լինել։ Մենք պետք է Անկարային ցույց տանք, որ նրան հավասար հակառակորդ ենք, և այս հարցում մեզ նորից կօգնի մեր ուժեղ և միասնական սփյուռքը»,-ընգծեց Զոլյանը։

ԵԽ-ի Թուրքիայի հետ բանակցային գործընթացը, որը սկսվել էր 2005-ի հոկտեմբերին, ներառում է 35 բաժիններ։ Փորձագետների գնահատականներով, Թուրքիայի ԵԽ անդամակցության բանակցությունները կարող են տևել 10-15 տարի։

Այս հարցում Թուրքիայի համար ամենից ցավագին հարցերից մեկը Եղեռնի ճանաչման պահանջն է։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: