480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի բժշկական համալսարանը մտադիր է ստեղծել իր ուսանողական ճամբարը. ԵՊԲՀ ռեկտոր
17:16
02 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մոտակա 5-7 տարիների ընթացքում Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) մտադիր է վերականգնել իր նախկինում ճյուղավորված ենթակառույցը և ստեղծել ուսանողական ճամբար։

Ինչպես ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանը, բուհի ղեկավարությունն այս հարցում հույսը դնում է երկրի իշխանությունների աջակցության վրա։

«Բուհին հետագա զարգացման և միջազգային չափորոշիչներին համապատասխանելու համար անհրաժեշտ է ունենալ ճամբար, որտեղ կտեղադրվեն ոչ միայն կրթական և կլինիկական մասնաշենքերը՝ իրենց արդյունավետ ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով, այլև լիարժեք ուսանողական կյանքը ապահովող ենթակառույցները»,- ասաց նա։

Քյալյանի խոսքով, բուհի ղեկավարությունն արդեն դիմել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրելով վերադարձնել նախկինում համալսարանին պատկանող շինությունները, որոնք տասը տարիների ընթացքում սեփականաշնորհվել են այլ սեփականատերերի կողմից, ինչպես նաև վերացնել համալսարանական մասնաշենքերի պատերի մոտ ծավալված փողոցային առևտուրը։

«Եթե մենք կարողանանք ապացուցել, որ ի վիճակի ենք ապահովել նախկինում ԵՊԲՀ-ին պատկանող շինությունների նպատակային օգտագործման արդյունավետությունը, ապա կարող ենք այս հարցում ակնկալել նախագահի և կառավարության աջակցությունը»,- կարծում է ռեկտորը։

Ինչպես լրագրողներին հաղորդեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, նախագահը ԵՊԲՀ-ի առաջարկին տվել է իր նախնական հավանությունը։

«Նախագահը վստահեցրեց, որ այն բանից հետո, երբ բուհի ղեկավարությունը կներկայացնի իր առաջարկություններն ու անհրաժեշտ փաստաթղթերը, հնարավոր աջակցության հարցը կքննարկվի որպես այդ հարցի առարկա»,- ընդգծեց նա։

Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1930թ.՝ Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի հիման վրա։ 1995թ. ինստիտուտը վերանվանվել է որպես Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան։

Ներկայումս Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ը բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, բժշկական կադրեր է պատրաստում ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի, Սիրիայի, Լիբանանի, Վրաստանի, ԱՊՀ և այլ երկրների համար։

Հայ ուսանողների հետ մեկտեղ բուհի չորս ֆակուլտետներում (ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագործական և ռազմաբժշկական) և քոլեջում ուսանում են 5 հազ. մարդ, այդ թվում՝ 1,5 հազ. օտարերկրյա ուսանողներ Հնդկաստանից, Շրի-Լանկայից, Նեպալից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։