482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Արտասահմանցի ուսանողները կազատվեն Հայաստանում իրենց կեցության հետ կապված պետտուրքերի վճարումից
16:17
02 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արտասահմանցի ուսանողները կազատվեն Հայաստանում իրենց կեցության հետ կապված պետտուրքերի վճարումից։ «Պետական տուրքերի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ  կատարելու նախագիծն ուրբաթ ներկայացվեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։

Ինչպես հաղորդեց օրինագծի համահեղինակ, կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը,   արտասահմանյան այնպիսի երկրներից (որոնց հետ Հայաստանը չունի միջպետական համաձայնագրեր) եկած մոտ 300 ուսանողներ փոփոխությունների նախագիծն ընդունվելուց հետո կազատվեն 105 հազ. դրամի (մոտ 300 դոլար) չափով սահմանված պետտուրքի վճարման անհրաժեշտությունից։

Նախագծի համաձայն, պետտուրքից նախատեսվում է ազատել նաև հայկական բուհերում աշխատող արտասահմանցի դասախոսներին։

«Հայաստանի կրթական քաղաքականությունը և մեր մասնակցությունը Բոլոնյան գործընթացին, պահանջում են ուսանողների ազատ տեղաշարժի ապահովումը, իսկ դրա կարևորագույն նախապայմանը նրանց ֆինանսական հիմնախնդիրների կարգավորումն է»,- ասաց Հակոբյանը։

ՀՀ կրթության և գիտության նախարարության տվյալներով, հանրապետության բուհերում կրթություն են ստանում մոտ 2300 օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց մեծամասնությունը Իրանի, Հնդկաստանի, Սիրիայի քաղաքացիներ են, բայց մեր երկրում ուսանում են նաև Նեպալից, Նոր Զելանդիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից ժամանած ուսանողներ։

Արտասահմանցի ուսանողները հիմնականում սովորում են Բժշկական, Ճարտարագիտական, Ճարտարապետաշինարարական համալսարաններում, ինչպես նաև Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: