485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանյան «Զրո բռնություն» ցուցահանդեսին ներկայացված են 55 լուսանկարներ Հայաստանից, Լատվիայից, Լեհաստանից և Իսպանիայից
14:34
02 Նոյեմբերի 2007

Ուրբաթ Երևանում բացված «Զրո բռնություն» (Zero Violence) խորագրով սև-սպիտակ լուսանկարների ցուցահանդեսին ներկայացված են 55 աշխատանքներ՝ Հայաստանից, Լատվիայից, Լեհաստանից և Իսպանիայից։

«Լուսանկարներում պատկերված են բռնության և ժամանակակից հասարակության անտարբերության զոհերը, այդ թվում՝ երեխաներ, կանայք, ծերունիներ»,- «Նովոստի-Արմենիային» հայտարարեց Երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչ Անահիտ Մինասյանը։

Նրա խոսքերով, ցուցադրված աշխաատնքների հեղինակները 18-30 տարեկան սիրողական լուսանկարչությամբ զբաղվող  երիտասարդ լուսանկարիչներ են և արհեստավարժ լուսանկարիչներ։

Մինասյանը նշեց, որ այսօրվա միջոցառումը կազմակերպվել է «Հերոսներ և հերոսուհիներ» թեմայով մարդու իրավունքների հարցերով սեմինարի արդյունքում։ «Այս տարի նոյեմբերին նմանատիպ ցուցահանդեսներ կկազմակերպվեն նաև Լատվիայում, Լեհաստանում և Իսպանիայում»,- ասաց նա։

Իր հերթին Հայաստանում Եվրոպայի Խորհրդի տեղեկատվական գրասենյակի տնօրեն Սյուզան Մարուխյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է ԵԽ «Բոլորը տարբեր, բոլորը հավասար» («All different, all equal») արշավի շրջանակներում ։

Նրա խոսքերով, ցուցահանդեսի նպատակն է հասարակության տեղեկացվածության բարձրացումը և վերջինիս ուշադրության բևեռումն այս խնդրին։

«Ցանկացած նման նախաձեռնություն անպայման ազդում է մարդկանց վրա և իր հետքն է թողնում հասարակության գիտակցության վրա։ Որքան շատ անցկացվեն նման միջոցառումներ, այնքան բռնությունը կպակասի աշխարհից»,- ընդգծեց նա։

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում Եվրոպայի Խորհրդի տեղեկատվական գրասենյակը և Երիտասարդական ակումբների դաշնությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։