481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստները հաղթանակ են տարել Թուրքիայի և Ադրբեջանի թիմերի նկատմամբ
13:16
02 Նոյեմբերի 2007

 Հունաստանում անցկացվող Եվրոպայի շախմատի խմբային առաջնության հինգերորդ փուլում 2,5։1,5 հաշվով Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթանակ է տարել Թուրքիայի հավաքականի, իսկ կանանց հավաքականը՝ Ադրբեջանի հավաքականի նկատմամբ։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայից, Լևոն Արոնյան-Միխայիլ Գուրևիչ, Գաբրիել Սարգսյան-Կիվանց Խազնեդառօղլու և Սմբատ Լպուտյան-Մերտ Էրդօղլու հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի, իսկ Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ է տարել Սուատ Աթալիկի նկատմամբ։

Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են տարել, համապատասխանաբար, Զեյնաբ Մամեդյարովայի և Իլախ Կադիմովայի նկատմամբ, Սիրանուշ Ադրեասյանը զիջել է Նարգիզ Ումուդովային, իսկ Նելլի Աղինյան-Թուրքան Մամեդյարովա հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի։

Հինգ փուլերից հետո տղամարդկանց առաջնությունում խմբային հաշվով 10 միավորով առաջատարի դիրքում է Ռուսաստանը, 2-ական միավոր տարբերությամբ նրան են հետևոմ Ադրբեջանը, Իսրայելը և Սլովենիան, 7-ական միավոր ունեն Հայաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան։

Կանանց առաջնությունում 9 միավորով առաջնության աղյուսակը շարունակում է գլխավորել Լեհաստանը, 1-ական միավոր տարբերությամբ նրան են հետևում  Վրաստանը, Ռուսաստանը և Սլովենիան, 7-ական միավոր ունեն Հունգարիան և Ուկրաինան, Հայաստանը հավաքել է 6 միավոր։

Շաբաթ օրը կայանալիք վեցերոդ փուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կխաղա Հունգարիայի, իսկ կանանց թիմը Ռումինիայի հետ։

Շախմատի Եվրոպայի խմբային առաջնությունը անցկացվում է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 6-ը Հերակլիոն քաղաքում շվեյցարական համակարգով՝ 9 փուլով։ Ժամանակի հսկումը 90 վայրկյան է 40 քայլի համար և 30 վայրկյան՝ մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյանի ավելացմամբ՝ սկսած առաջին քայլից։

Մայրացամաքի լավագույն թիմի կոչումը խաղարկում է տղամարդկանց 40 և կանանց 30 ազգային հավաքական, յուրաքանչյուր թիմ բաղկացած է չորս հիմնական և մեկ պահեստային մասնակցից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: