486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կհրավիրվի միջկուսակցական համաժողով՝ հայկական ավանդական կուսակցությունների մասնակցությամբ
10:55
02 Նոյեմբերի 2007

Երևանում առաջիկա օրերին  ավանդական կուսակցությունների մասնակցությամբ միջկուսակցական  համաժողով  կհրավիրվի, նախօրեին հայտնեց Ռամկավար ազատական կուսակցության  կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

«Խարապյանը վարչապետին տեղեկացրեց առաջիկա օրերին Երևանում ավանդական կուսակցությունների մասնակցությամբ միջկուսակցական համաժողով  հրավիրելու  իրենց  նախաձեռնության մասին՝ հույս հայտնելով, որ այդ գործակցությունը մշտական բնույթ կունենա»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՌԱԿ վարչության ատենապետը նշել է, որ կուսակցությունը, հիմնական մասով հեռու լինելով հայրենիքից, հնարավորություն չունի լիարժեքորեն օգտագործել հայրենի պետությանն ու ժողովրդին օգտակար լինելու իր ներուժը։

«Այդ կապակցությամբ այս օրերին Հայաստանում  կուսակցության ղեկավարությունը քննարկում է կուսակցության կենտրոնական գրասենյակը Հայաստան տեղափոխելու հարցը», - ասել է Խարապյանը։

Նրա խոսքերով, նման մտադրության համար հիմք է ծառայել վերջին տասնամյակում Հայաստանի իշխանությունների գործունեությունը, հայրենիքում ընթացող բարեփոխումներին ավելի մոտիկից և լավագույնս մասնակցելու ցանկությունն ու պատրաստակամությունը:  

Հայաստանի վարչապետն իր հերթին ողջունելով ՌԱԿ ղեկավարության այդ մտադրությունները` հաջողություն է մաղթել կուսակցությանը` նրա հետագա գործունեության, նախանշված ծրագրերի իրականացման գործում:

Սարգսյանը նշել է, որ  միշտ էլ մեծ  հարգանքով է  վերաբերվել հայկական ավանդական կուսակցություններին և կարծում է, որ  Հայաստանի  առաջընթացով ու  հզորացմամբ, ժողովրդի բարեկեցության ապահովմամբ  մտահոգ ու շահագրգիռ ուժերն այդ ամենում լուրջ  դերակատարություն կարող  են ունենալ` համատեղելով  ջանքերն ու  ամբողջ  ներուժը։

«Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Սփյուռքը ուժեղ են միմյանցով,  իրար հետ սերտ համագործակցությամբ, և դրանում մեծ դեր ունեն նաև հայ ավանդական կուսակցությունները», - նշեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Ռամկավար Ազատական կուսակցությունը հիմնադրվել է 1921 թ.-ին և ՀՅԴ-ի ու «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ մեկտեղ երեք հայկական ավանդական կուսակցություններից մեկն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: