486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվում է անվանի գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
20:07
01 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում հինգշաբթի բացվեց անվանի  գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի մասին պատմող գրքերի և ալբոմների ցուցահանդեսը, որը նվիրված է նրա 150-ամյա հոբելյանին։

Ինչպես ցուցահանդեսի բացման ժամանակ հայտնեց Հայաստանի Ազգային գրադարանի գեղանկարչության բաժնի վարիչ Ռիմա Հայրապետյանը, ցուցադրության մեջ ներգրավված են գրադարանի ֆոնդերում պահվող նկարչի կտավների վերաբերյալ գրքերի և ալբոմների փոքր մասը միայն։

«Այս ցուցահանդեսը զուտ խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ մեր ֆոնդերում պահվում են գեղանկարչի կյանքի և ստեղծագործության մասին պատմող բազմաթիվ գրքեր, ինչպես նաև Բաշինջաղյանի գործերն ընդգրկող ալբոմներ»,-նշեց նա։

Հայրապետյանն ընգծեց նկարչի մեծ ավանդը՝ ժամանակակից գեղանկարչության զարգացման գործում։

«Բաշինջաղյանը պատմության մեջ է մտել որպես հայկական բնապատկերային գեղանկարչության հիմնադիր։ Նրա ստեղծագործության շնորհիվ՝ այդ ժանրը կազմավորվեց և ինքնուրույն նշանակություն ստացավ Հայաստանի ազգային արվեստում»,-ասաց նա՝ հավելելով, որ Բաշինջաղյանի պեյզաժներում, առաջին անգամ հայկական գեղանկարչության մեջ, պատկերվել է հայկական բնությունը։ Ցուցահանդեսը կտևի շուրջ երկու շաբաթ։

Գևորգ Բաշինջաղյանը ծնվել է 1857թ. սեպտեմբերի 16-ին՝ Վրաստանի արևելքում գտնվող Սիգնախի գյուղաքաղաքում։ Վաղ ի հայտ եկած նկարչական հակումն ու բարենպաստ պայմանները օգնեցին նրան մեկնել Թիֆլիս և ընդունվել նկարչական դպրոց։

Հաջողությունները դպրոցում երիտասարդ նկարչին հնարավորություն ընձեռեցին 1878թ. մեկնել Պետերբուրգ։  Այնտեղ նա 4 տարի սովորել է հայտնի ռուս նկարիչ Միխայիլ Կլոդի մոտ։

1883թ.-ին Բաշինջաղյանը մեկնում է վաղուց ծրագրված ուղևորության՝ Անդրկովկասով մեկ։Այդ հետաքրքիր շրջագայության արդյունքը եղան այն բնանկարները, որոնք նկարիչը Թիֆլիսում 1883թ.-ին ներկայացրեց իր առաջին անհատական ցուցահանդեսում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: