484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան իր ուշադրությունը Եվրոպայից տեղափոխել է Մերձավոր Արևելք, կարծում է հայ թուրքագետը
19:14
01 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիան իր ուշադրությունը Եվրոպայից տեղափոխել է Մերձավոր Արևելք։ Հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ այս կարծիքն է հայտնել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, թուրքական դիվանագիտությունը վերջին ամիսների ընթացքում դադարեցրել է ակտիվ աշխատանքը եվրոինտեգրման ուղղությամբ։

«Սա մեծ մասամբ կապված է Թուրքիայի նկատմամբ Եվրոմիության դիրքորոշման խստացման հետ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի իշխանության գալուց հետո։ Բացի այդ, Թուրքիան մխրճվել է մերձարևելյան քաղաքականության մեջ, և այժմ սկսել է ուղիներ փնտրել՝   իր դիրքերն այդ տարածաշրջանում ամրապնդելու համար»,- ասաց Սաֆրաստյանը։

Միաժամանակ նա նշեց, որ վերջերս, լարվածության մեծացմանը զուգահեռ, տարածաշրջանում աճում է նաև Թուրքիայի դերը։

«Եվրոմիության դիրքորոշումը Թուրքիայի համար արդեն վճռորոշ չէ, և այժմ Անկարան բացեիբաց սպառնում է պատերազմ սկսել իրաքցի քրդերի դեմ՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասաց Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, այդ նպատակներից մեկն  էլ ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևի ճանաչման գործընթացի «արգելակումն» է։

«Թուրքիան գրեթե հասել է իր այս նպատակին, և այժմ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է ուշադիր հետևի Հյուսիային Իրաքում տեղի ունեցող գործընթացներին՝ չեզոքացնելու համար այդ տարածքներում բնակվող հայերի նկատմամբ սպառնալիքները»,- ասաց Սաֆրաստյանը։

Նա նաև կարծում է, որ Թուրքիայի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում կարող է Ադրբեջանին դրդել՝ խստացնել իր դիրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցություններում։

Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին կասկած է հայտնել 106-րդ բանաձևի քվեարկության դրական ընթացքի կապակցությամբ այն պատճառով, որ պալատի մոտավորապես 10 անդամ մերժել է բանաձևի ճանաչումը, քանի որ նրա ընդունումը կարող է լրջորեն վնասել ամերիկաթուրքական հարաբերությունները։

ԱՄՆ Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովն, անտեսելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի առարկությունները, հոկտեմբերի 10-ի նիստում ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկ ու կես միլիոն հայերի ջարդը և շատ ցավագին է ընդունում Արևմուտքի քննադատությունը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։