486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
2007թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գործազրկությունն իջել է 0,4%-ով
18:54
01 Նոյեմբերի 2007

 

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում գործազրկության մակարդակը 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 7,2%՝ կրճատվելով 0,4 տոկոսային կետերով 2006թ. նույն ժամանակահատվածի համեմատ։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, տնտեսապես ակտիվ բնակչության միջին քանակը Հայաստանում այս տարվա առաջին 9 ամիսների արդյունքներով կազմել է 1168,6 հազ. մարդ, որից 1084,1 հազարը զբաղված է եղել տնտեսության ոլորտում, իսկ 84,5 հազ. մարդ գործազուրկ է։

«Հայաստանի զբաղվածության պետական ծառայության» գործակալությունում 2007թ. սեպտեմբերի վերջին պաշտնապես գրանցվել է 95,7 հազ. աշխատանք որոնող մարդ,  որից 83,2 հազարը (86,9%) կազմել են չզբաղվածները։

Գործազուրկի կարգավիճակ է ստացել 80,5 հազ. մարդ, ինչը կազմում է  չզբաղվածների ընդհանուր թվի 84,1%-ը։ 2007թ. սեպտեմբերին պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվի 72,5%-ը կազմել են կանայք (58,4 հազ. մարդ)։

Սեպտեմբերի վերջին գործազուրկների ընդհանուր թվից նպաստ է ստացել միայն 15,2 հազար մարդ, իսկ ամենամսյա նպաստի միջին չափը կազմում է 11393 դրամ (շուրջ $35)՝ 2006թ. սեպտեմբերի 8278 դրամի դիմաց (շուրջ $25,5)։

Վիճակագրական տվյալների համաձայն, 2007թ. սեպտեմբերի վերջի դրությամբ, Հայաստանում աշխատուժի պաշտոնական պահանջարկը կազմել է 946 մարդ (88 չզբաղված՝ 1 աշխատատեղի համար)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։