483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հիմնախնդրի հիշատակումը Վրաստանի համար սպառնալիքների փաստաթղթում կապված չէ Ղարաբաղի խնդրի շուրջ վրացական դիրքորոշման հետ. քաղաքագետ
16:32
01 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հիմնախնդրի հիշատակումը 2007-2009թթ. Վրաստանի համար սպառնալիքների գնահատման փաստաթղթի հարմարեցված տարբերակում կապված չէ Ղարաբաղի հարցում վրացական դիրքորոշման հետ։ Այս մասին «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

«Վրաստանը միշտ, համենայնդեպս, դեկլարատիվ կերպով, փորձել է չեզոքություն պահպանել այդ հարցում, բացառությամբ այն դեպքերի, երբ Ղարաբաղի հարցը կապվում էր Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հիմնախնդիրների հետ։ Նման դեպքերում վրացական կողմն ավելի հակված է եղել  ադրբեջանական կողմի համար ընդունելի տեսակետ ընդունել, քանի որ խոսքը երկու սկզբունքների հակադրության մասին էր՝ տարածքային ամբողջականության և ազգի ինքնորոշման իրավունքի»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքերով, Վրաստանի նման դիրքորոշումը հասկանալի է՝ այս երկիրը համանման խնդիր ունի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ։

«Մյուս կողմից միանգամայն պարզ է, և վերջին 15 տարիները դա ցույց տվեցին, որ Վրաստանը որևէ գործողություն չի ձեռնարկում, այլ հանդես է գալիս միայն դեկլարատիվ մակարդակով՝ Ղարաբաղի հիմնախնդիրը կապելով հետխորհրդային տարածքի մյուս հակամարտությունների հետ։ Բայց այս բոլոր դեկլարատիվ քայլերը որևէ իրական ազդեցություն և  ներգործություն չեն ունենում ղարաբաղյան հակամարտության կամ կարգավորման գործընթացի վրա»,- կարծում է Մինասյանը։

Նրա կարծիքով, ըստ երևույթին, ղարաբաղյան հակամարտության մասին կետը մտել է այդ փաստաթղթի մեջ այն պատճառով, որ այդ հարցը ողջ տարածաշրջանի անվտանգության հարցն է, այդ պատճառով էլ կարող է հետաքրքրություն ներկայացնել Վրաստանի համար։

«Հաշվի առնելով, որ տարածաշրջանային հաղորդակցության և էներգետիկ նախագծերը շատ կարևոր նշանակություն ունեն Վրաստանի համար, տրամաբանական է Ղարաբաղի հիմնախնդրի հիշատակումն  այդ փաստաթղթում»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքերով, Վրաստանի համար էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցության սպառնալիքների տակ, ամենայն հավանականությամբ, ենթադրվում են այն խնդիրները, որոնք կարող են կապված լինել նավթա և գազատարների և այն հաղորդակցությունների հետ, որոնք Վրաստանի տարածքով Ադրբեջանից ձգվում են դեպի Թուրքիա։

«Նավթա և գազատարներն անցնում են ղարաբաղյան հակամարտության գոտու կողքով, և ռազմական փորձագետները բազմիցս ասել են, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում էներգետիկ հաղորդակցության միջոցները կարող են վտանգվել։ Այս առումով տվյալ տարրի հիշատակումը վրացական փաստաթղթում միանգամայն տրամաբանական է»,- ասաց փորձագետը։

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է 2007-2009թթ. Վրաստանի համար սպառնալիքների գնահատման փաստաթղթի ադապտացված տարբերակը, որը նախատեսված է  հասարակությանը ծանոթացնելու համար։

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ Ղարաբաղի սառեցված հակամարտությունը խանգարում է արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում Հարավային Կովկասի պետությունների միջև ընդհանուր հետաքրքրությունների ձևավորմանը, խոչընդոտում է   տարածաշրջանի արագ զարգացմանը։

«Ղարաբաղյան հակամարտության վերսկսման դեպքում դրությունը տարածաշրջանում ավելի լարված կդառնա, և իրականացվող տրանսպորտային և էներգետիկ նախագծերի համար սպառնալիք կծագի»,- նշված է փաստաթղթում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: