484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
2008թ. պետբյուջեով արտասահմանում Հայաստանի դեսպանատների շենքերի ձեռքբերման համար նախատեսված է $600 հազ.
16:13
01 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. բյուջեով Հայաստանի դեսպանատների շենքերի ձեռքբերման համար նախատեսված է 200 մլն. դրամ ($600հազ.)։ Այս մասին 2008թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆինանսների և էկոնոմիակայի փոխնախարար Պավել Սաֆարյանը։

Նա նշեց, որ այդ նպատակների համար ամեն տարի բյուջեով նախատեսվում է շուրջ 200 մլն. դրամ։ «Մեր քաղաքականությունն այն է, որպեսզի ձեռք բերենք այն շենքերը, որտեղ կտեղավորվեն դեսպանատները։ Դա շահավետ է ֆինանսական տեսակետից և կարևոր՝ քաղաքական իմաստով»,-ասաց Սաֆարյանը։

Իր հերթին ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը հայտնեց, որ նախատեսված միջոցները թույլ են տալիս տարեկան առնվազն երկու շենք ձեռք բերել դեսպանատների համար։ Նա հայտնեց, որ այս տարի ձեռք է բերվել դեսպանատան շենք Բուլղարիայում, իսկ 2008թ.-ին նախատեսվում է շենք գնել Կիևում։

Ղարիբջանյանը հաղորդեց, որ արդեն 12 դեսպանատների շենքեր Հայաստանի սեփականությունն են, ընդ որում, դրանցից յոթը ձեռք են բերվել բյուջետային միջոցներով, մյուսները սեփականություն են դարձել՝ արտասահմանի հայկական համայնքների նվիրատվությունների արդյունքում։ Նրա խոսքերով, սեփականության ձեռքբերման խնդիրն արդիական է 13 երկրներում գործող դեսպանատների համար։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ 4-5 տարվա ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն մտադիր է ավարտել դեսպանատների համար շենքերի  ձեռքբերման գործընթացը։

2006թ. ընթացքում ԱԳՆ-ն բյուջետային միջոցներով ձեռք է բերել երեք դեսպանատներ՝ Վիեննայում, Սոֆիայում և Աթենքում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։