481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ֆրանսիայի մոտ150 բժիշկ մասնակցու է Երևանում անցկացվող սրտաբանությանը նվիրված գիտաժողովին
14:35
01 Նոյեմբերի 2007

Երևանում հինգշաբթի մեկնարկել է սրտաբանությանը նվիրված գիտական-գործնական առաջին միջազգային համաժողովը՝ Հայաստանի և Ֆրանսիայի մասնագետների մասնակցությամբ։

Ինչպես բացման արարողության ժամանակ տեղեկացրեց Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը, միջոցառմանը մասնակցում է մոտ 150 բժիշկ, այդ թվում նաև սրտաբաններ, անեսթեզիոլոգներ, ինվեզիվ սրտաբանության մասնագետներ։

«Գիտաժողովի հիմնական նպատակը ֆրանսիայի գործընկերների հետ փորձի փոխանակումն է, ինչպես նաև սրտաբանական հիվանդությունների նոր, արդի մեթոդերի ներմուծումը հայկական բժշկություն», - ավելացրեց նա։

Քյալյանը տեղեկացրեց, որ նման միջոցառման անցկացման գաղափարը ծնվել է մոտավորապես վեց ամիս առաջ՝ Հայ-Ֆրանսիական բարեգործական միության (Action Sante Armenie-France) նախագահ Ավետիս Մատիկյանի հետ հանդիպման ժամանակ։

Բժշկական համալսարանի ռեկտորի խոսքերով, երկու օրվա ընթացքում գիտաժողովի մասնակիցներին կներակայացվի սրտանոթային հիվանդություններին նվիրված 10 գիտական զեկույց։

«Ֆրանսիացի գործընկերները կկիսվեն իրենց ձեռքբերումներով սրտաբանության ոլորտում, ինչը հնարավորություն կտա մեր բժիշկներին բարձրացնել իրենց մասնագիտական մակարդակը», - ավելացրեց ռեկտորը՝ նշելով երկու երկրների միջև կադրերի փոխանակման հնարավորությունը։

Ավետիս Մատիկյանն իր հերթին նշեց, որ իր կողմից գլխավորած կազմակերպության հիմնական նպատակներից մեկը Հայաստանին աջակցության ցուցաբերումն է սրտաբանության զարգացման հարցում։ Նրա խոսքերով, ֆրանսիական կողմը մտադիր է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը առողջապահության ոլոտրում։

Այս ենթատեքստում նախագահը տեղեկացրեց, որ մշակման ընթացքում է գտնվում ծրագիր, որի շրջանակներում ծրագրվում է բացել ստրաբանական երկու կենտրոն Սիսիանում և Գորիսում։

Մինչև նոյեմբերի 2-ը ընթացող սրտաբանությանը նվիրված առաջին միջազգային գիտաժողովը կազմակերպվել է Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի կողմից՝ Հայ-ֆրանսիական բարեգործական միության (Action Sante Armenie-France) աջակցությամբ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: