480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գնաճը 2007 թ.-ի հոկտեմբերին, 2006 թ.-ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 3 տոկոս. վիճակագրություն
13:02
01 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում գնաճը 2007 թ.-ի հոկտեմբերին, 2006 թ.-ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 3 տոկոս։

 Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ վիճակագրության ազգային ծառայությունից, հոկտեմբերին, 2006 թ.-ի դեկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների գների ինդեքսը կազմել է 104,5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 100,4 տոկոս, իսկ ծառայությունների տարիֆները աճել են 2,4 տոկոսով։

2007 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին սպառողական գների միջինամսյա աճը կազմել է 0,3 տոկոս՝ 2006 թ.-ի նույն ժամանակահատվածի 0,25 տոկոս ամենամսյա աճի համեմատ։

Տարեկան կտրվածքով, այսինքն 2007 թ.-ի հոկտեմբերին, 2006 թ.-ի հոկտեմբերի համեմատ, Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 105,7 տոկոս, այդ թվում նաև պարենային ապրանքների (ընդգրկելով ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը) գների ինդեքսը կազմել է 109,2 տոկոս, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1 տոկոսով, ծառայությունների տարիֆները աճել են 3,2 տոկոսով։

Ընդհանուր առմամբ, 2007 թ.-ի տասը ամինսերի ընթացքում, 2006 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 103,9 տոկոս, այդ թվում նաև պարենային ապրանքների (ընդգրկելով ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը) գների ինդեքսը կազմել է 105,2 տոկոս, ոչ պարենային ապրանքների գները՝ 99 տոկոս, ծառայությունների տարիֆները՝ 104,4 տոկոս։

Ըստ պետբյուջեի՝ Հայաստանում գնաճը 2007 թ.-ի վերջին սահմանվել է 4 տոկոս մակարդակի վրա (±1,5%)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։