481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ. դեսպան
20:20
31 Հոկտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Գերմանիայի  արտակարգ և  լիազոր  դեսպան Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինը պատրաստակամություն  է հայտնել, ՀՀ կառավարության  հետ սերտ  համագործակցելով, իր գործունեության շրջանում անել հնարավորը` հայ-գերմանական  հարաբերություններն  առավել խորացնելու և համագործակցությունը  տարեցտարի ավելի  ընդլայնելու  համար:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ դեսպանը նշել է, թե Հայաստանի և  Գերմանիայի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը  վկայում  է  երկու  երկրների համագործակցության հետագա  զարգացման  լայն հեռանկարների մասին:

Տիկին Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել Հայաստանին աջակցելու նաև առաջիկա նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու գործում, գոհունակությամբ նշելով անցած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությունների կողմից տրված բարձր գնահատականը, ինչը, ըստ նրա, լավ հիմք է առաջիկա ընտրությունները հաջողությամբ անցկացնելու համար: 

ՀՀ  վարչապետն   հաջողություններ է մաղթել դիվանագետին և  շեշտել, որ ՀՀ կառավարությունը ևս շահագրգիռ է ինչպես եվրաինտեգրման շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով  Գերմանիայի հետ  համագործակցության զարգացման հարցում:

Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ է նշել Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) ծրագրում Հայաստանի ընդգրկման գործում Գերմանիայի շահագրգիռ աջակցության մասին, ընդգծելով, որ Հայաստանը Գերմանիան դիտարկում է իբրև  ԵՀՔ-ի իր կարևորագույն գործընկերներից մեկը:

ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ դեռևս անցյալ տարի ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի ընդունումից հետո, Գերմանիան, իբրև ԵՄ առաջատար երկիր, կարող է նշանակալից ավանդ ունենալ նաև այդ ծրագրի իրականացման փուլում:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: