486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը 2008թ. հատկացվելու է 14,6 մլրդ. դրամ
19:34
31 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մշակույթի, հանգստի և կրոնական ոլորտների ֆինանսավորմանը 2008թ. հատկացվելու է 14,6 մլրդ. դրամ (մոտ 44,4 մլն. դոլար)՝ ընդդեմ 2007թ. 16,1 մլրդ. դրամի։ Այս մասին չորեքշաբթի, 2008թ. պետբյուջեի նախագիծը խորհրդարանին ներկայացնելով, հայտարարեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։

Նրա խոսքով, 2008թ. բնակչության մշակութային սպասարկմանը կհատկացվի 8,7 մլրդ. դրամ՝ ընդդեմ 2007թ. 11,3 մլրդ. դրամի։

«»Ֆինանսավորման ծավալի կրճատումը պայմանավորված է մի շարք ծրագրերի ավարտմամբ, որոնց արժեքը գերազանցում է 1 մլրդ. դրամը, ինչպես նաև միանվագ ծախսերի 973,1 մլն. դրամ կրճատումով, հիմնանորոգման և շինարարության ծախսերի 622 մլն. դրամ կրճատումով»,- տեղեկացրեց նա։

Բացի այդ Սաֆարյանը նշեց, որ 2008թ. բարձրանալու է մշակույթի ոլորտի աշխատակցիների աշխատավարձը՝ ներկայիս 34,8 հազ. դրամից հասնելով մինչև 35,1 հազ. դրամի, իսկ մշակույթի տների և կենտրոնների, ակումբների աշխատակիցներինը՝ 28,7 հազ. դրամից մինչև 34,8 հազ. դրամ։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2008թ. գրադարանների ֆինանսավորմանը հատկացվելու է 1,4 մլրդ. դրամ, թանգարաններին՝ 1,2 մլրդ. դրամ, կինեմատոգրաֆին՝ 673,7 մլն. դրամ։

ՀՀ ԱԺ խորհրդարանական հանձնաժողովների քննարկմանը ներկայացված ՀՀ 2008թ. պետբյուջեի նախագծի համաձայն, բյուջեի եկամտային մասը կազմում է 744,7 մլրդ. դրամ, ծախսերը՝ 820,8 մլրդ. դրամ, պակասորդը կազմում է 76 մլրդ. դրամ։ ՀՆԱ ցուցանիշը պլանավորված է 10 տոկոս, այն դեպքում, երբ 2007թ այն 11 տոկոս է ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։