484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կրթնախը նախատեսում է 2009թ. հանրապետության բոլոր դպրոցները ներառել միասնական համակարգչային ցանցի մեջ
19:21
31 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության  նախարարությունը նախատեսում է 2009թ. հանրապետության բոլոր դպրոցները ներառել միասնական համակարգչային ցանցի մեջ։ Այս մասին չորեքշաբթի, խորհրդարանային հանձնաժողովներում 2008թ. պետբյուջեի նախագիծը քննարկելիս հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Ներկայումս միասնական ցանցով կապված են Հայաստանի 600 դպրոցների համակարգիչներ, մենք կշարունակենք այս գործընթացը, և 2009թ. այն ամբողջովին կատարված կլինի»,- ասաց նա։

Մկրտչյանն ավելացրեց, որ նախարարությունը մեծ նշանակություն է տալիս դպրոցների համակարգչային վերազինման ծրագրի իրագործմանը։ Միաժամանակ, նա նշեց, որ հիմնական խնդիրը ինֆորմատիկայի նոր գրականության պակասն է։

Կրթական ոլորտի ֆինանսավորման համար ՀՀ 2008թ. պետբյուջեով հատկացվել է 103 մլրդ. 684 մլն. դրամ (մոտ 318,9 մլն. դոլար), ինչը 17 մլրդ. դրամով գերազանցում է 2007թ. ցուցանիշը։ Գիտության ոլորտի ֆինանսավորման համար ՀՀ 2008թ. պետբյուջեով հատկացվել է 6,8 մլրդ. դրամ՝ ընդդեմ 2007թ. 5,9 մլրդ. դրամի։

ՀՀ ԱԺ խորհրդարանական հանձնաժողովների քննարկմանը ներկայացված ՀՀ 2008թ. պետբյուջեի նախագծի համաձայն, բյուջեի եկամտային մասը կազմում է 744,7 մլրդ. դրամ, ծախսերը՝ 820,8 մլրդ. դրամ, դիֆիցիտը կազմում է 76 մլրդ. դրամ։ ՀՆԱ ցուցանիշը պլանավորված է 10 տոկոս, այն դեպքում, երբ 2007թ այն 11 տոկոս է։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։