482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը 2008 թ.-ից երրորդ երեխայի համար մայրերին կհատկացնի 1000 դոլար նպաստ
18:28
31 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ  կառավարությունը 2008 թվականից երրորդ երեխայի համար մայրերին կհատկացնի նպաստ՝ 300 հազ. դրամի կամ մոտ 1000 դոլարի չափով։ Այս մասին չորեքշաբթի, խորհրդարանական հանձնաժողովներում 2008թ. պետբյուջեի նախագիծը քննարկելիս հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը։

Նա նշեց, որ կառավարությունը երեք տարի շարունակ սոցիալապես անապահով ընտանիքներին վճարել է 70 հազ. դրամ, իսկ 2007թ.-ից աղքատության դեմ պայքարի շրջանակներում միանվագ նպաստը հասցվել է մինչև 200 հազ. դրամի։

«2008թ. երրորդ երեխայի համար ենթադրվում է հատկացնել միանվագ նպաստ արդեն 300 հազ. դրամի չափով»,- ասաց նախարարը։

Այս ծրագիրը տարածվում է ոչ միայն աղքատության նպաստ ստացող 130 հազ. ընտանիքների վրա, այլև ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված մյուս 200 հազ. ընտանիքների վրա։

Վարդանյանի խոսքով, երեխայի ծննդի համար նախատեսված միանվագ նպաստի համար բյուջեի ծախսերը հաշվարկվել են 1,3 մլրդ. դրամի մակարդակով, ինչը 9,8 մլն. դրամով ավելի է, քան 2007թ.։
 
Նախարարը տեղեկացրեց, որ 2008թ. պետբյուջեի նախագծի շրջանակներում սոցիալական ընտանեկան նպաստների ծրագրի ծախսերը նախատեսված են 29,4 մլրդ. դրամի չափով՝ ընդդեմ 2007թ. 26,4 մլրդ. դրամի։ Ծրագրի շրջանակներում նպաստ կստանան 116 հազ. ընտանիք։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։