485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԳԱԱ նախագահն անբավարար է համարում գիտության ֆինանսավորմանը տրամադրվող բյուջետային հատկացումները
18:06
31 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն անբավարար է համարում գիտության ոլորտին հատկացվող բյուջետային միջոցները։

«Հայաստանի պետբյուջեից գիտության ֆինանսավորման նպատակով 2008-ին տրվելու է շուրջ 6,6 մլրդ. դրամ կամ բյուջեի ծախսային մասի 1%-ից էլ պակաս, և կուզենայինք, որպեսզի գիտությանը տրամադրվող բյուջետային հատկացումներն ավելի մեծ լինեին»,-ասաց նա չորեքշաբթի  Հայաստանի ԳԱԱ ընդհանուր ժողովի ժամանակ։

Մարտիրոսյանի խոսքերով, հաշվարկների համաձայն, ակադեմիայի համակարգի յուրաքանչյուր աշխատակցին տարեկան միջինը բաժին է հասնում 1 մլրդ. դրամ (շուրջ 3,3 հազ. ԱՄՆ դոլար)։

«Այնպիսի երկրներում, ինչպիսին Գերմանիան է կամ Ֆարնսիան այդ ցուցանիշը հասնում է 110-112 հազար ԱՄՆ դոլարի, ինչը 30-40 անգամ գերազանցում է մեր երկրի համանման հատկացումը»,-ասաց նա։

Այս կապակցությամբ ԳԱԱ նախագահը նշեց, որ Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորման հիմնական աղբյուրը շարունակում են մնալ միջազգային հիմնադրամները։

«Գիտության հայ ներկայացուցիչների հետազոտություններն ու նախագծերը այնպիսի լայն ճանաչում և հեղինակություն են ստացել միջազգային գիտական շրջանակներում, որ մեր արտասահմանյան գործընկերները շահագրգռություն են ցուցաբերում մեզ հետ համագործակցելու գործում և հայկական գիտության զարգացմանը տրամադրում են զգալի գումարներ»,-ընգծեց Մարտիրոսյանը։

Հայաստանի կառավարության կողմից հոկտեմբերի 2-ին հաստատված պետբյուջեի նախագծով, առաջարկվել է 2008-ի պետբյուջեի ծախսային մասը հաստատել 820,8 մլրդ. դրամի, իսկ եկամտային մասը՝ 744,7 միլրդ. դրամի չափով։ Իսկ դիֆիցիտի մասը հաստատվել է 76 մլրդ. դրամ։

Հայաստանի 2008-ի պետբյուջեի նախագծով գիտության ոլորտի ֆինանսավորմանը նախատեսվում է տրամադրել 6,8 մլրդ. դրամ (շուրջ 21 մլն. ԱՄՆ դոլար)։

2006-ին Հայաստանի գիտության ոլորտի միջազգային ֆինանսավորումը կազմել է շուրջ 16 մլն. ԱՄՆ դոլար ($1 – 324,92)։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։