487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2007թ. երրորդ եռամսյակում պարենամթերքի զամբյուղի նվազագույն տարեկան արժեքը կազմել է 759,6 դոլար
17:58
31 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2007թ. երրորդ եռամսյակի արդյունքներով պարենամթերքի զամբյուղի նվազագույն տարեկան արժեքը կազմել է 256528,4 դրամ (մոտ 759,3 դոլար՝ 2007թ. 3-րդ եռամսյակի դոլարի միջին անվանական փոխարժեքով) կամ ամսեկան 21377,4 դրամ (մոտ 63,3 դոլար)։

Ինչպես հաղորդվում է ՀՀ վիճակագրության ազգային ծառայությունից (ՎԱԾ) «Նովոստի-Արմենիային» տրամադրած տեղեկության մեջ, հաշվարկը կատարվել է 2007թ. 3-րդ եռամսյակի միջին փաստացի գներով։

Բնակչության մեկ շնչի հաշվով հացամթերքների տարեկան նորմի արժեքը կազմել է 45148,4 դրամ (որոնցից հացին՝ 29654,2 դրամ. տարեկան սպառողական նորման 91,3 կգ է), մսին՝ 56469,2 դրամ (36,5 կգ), կաթնամթերքներին՝ 50322,9 դրամ (որոնցից կաթին՝ 21513,1 դրամ. տարեկան 73 լ., կենդանական յուղին՝ 12406,4 դրամ. 7,3 կգ, պանրին՝ 11266,7 դրամ. 9,1 կգ), կարտոֆիլին՝ 16424,9 դրամ (91,3 կգ), բանջարեղենին (կաղամբ, գլուխ սոխ)՝ 15111,0 դրամ (109,5 կգ), մրգեր (խնձոր)՝ 32171,1 դրամ (73 կգ), շաքարինը՝ 4743,3 դրամ (18,3 կգ), ձվին՝ 9891,5 դրամ (182,5 հատ), բուսական յուղին՝ 4289,5 դրամ (7,3 կգ), մարգարինին՝ 2679,1 դրամ (3,7 կգ), ձկնեղենինը՝ 19277,5 դրամ (11 կգ)։

Տվյալները հաշվարկված են ըստ զամբյուղի, որի կազմը, կառուցվածքը և էներգետիկան մշակել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Սպառողական զամբյուղի նվազագույն տարեկան արժեքը Հայաստանում կազմել է 397619,0 դրամ (1177 դոլար) կամ ամսեկան՝ 33134,9 դրամ (98,1 դոլար)։

Հայաստանում նվազագույն աշխատավարձը (20 հազ. դրամ կամ մոտ 59,2 դոլար՝ 3-րդ եռամսյակի միջին անվանական փոխարժեքով) կազմում է ընդհանուր նվազագույն սպառողական զամբյուղի 60,4 տոկոսը, պարենամթերքի նվազագույն զամբյուղի 93,6 տոկոսը (ՀՀ առողջապահության նախարարության մեթոդներով հաշվարկված) և ամսեկան միջին աշխաատվարձի մոտ 27 տոկոսը։

Միաժամանակ, ամսեկան միջին աշխատավարձի մակարդակը (2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով) կազմել է նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակի 223,4 տոկոսը։

ՀՀ ՎԱԾ տվյալներով, Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով կազմել է 625340 դրամ կամ 1851 դոլար, ամսեկան միջին անվանական աշխատավարձը՝ 74028 դրամ (219 դոլար)։

Միաժամանակ, Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության միջին թիվը 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսների գնահատականով կազմել է 1168,6 հազ. մարդ, որոնցից 92,8 տոկոսը կամ 1084,1 հազ. մարդ զբաղված է տնտեսությամբ, իսկ 84,5 հազ. մարդ ունի գործազուրկի կարգավիճակ։ Հայաստանում մշտապես բնակվող բնակչության թիվը 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3226,7 հազ. մարդ։ (1 դոլարը՝ 324,92 դրամ)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։