483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
2008թ հունվարի 1-ից Հայաստանում կսկսեն գործել տրանսպորտի տեխզննման 20 ժամանակակից կետեր
17:35
31 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.2008թ  հունվարի 1-ից Հայաստանում կսկսեն գործել ավտոտրանսպորտային միջոցների տեխզննման 20 ժամանակակից կետեր։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչ Ռուբեն Օրդանյանը։

Նրա խոսքերով, բոլոր կետերը զինված են լինելու ավտոտրանսպորտի թեստավորման ժամանակակից մեքենայացված համակարգով, ընդ որում դրանցից չորսը համընդհանուր են լինելու և կարողանալու են իրականացնել ավտոտրանսպորտի բոլոր տեսակների տեխզննում։

Նա նշեց, որ դրանցից 10-ը գործելու են Երևանի տարածքում, իսկ մնացածը տեղաբաշխվելու են Հայաստանի մարզերում՝ տրանսպորտային միջոցների քանակին համապատասխան։

«Կարծում ենք, որ կետերի քանակը կբավարարի առկա պահանջները, բայց Հայաստանում ավտոմեքենաների քանակի աճի դեպքում, դրանց թիվը կավելացվի»,-ասաց Օրդանյանը։

Նա նշեց, որ արդեն ավարտվել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննմանը հավակնող ֆիզիկական և իրավաբանական անձանց արտոնագրերի տրման մրցույթը։

«Նոր կետերի գործարկումը թույլ կտա ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, իսկ պարտադիր տեխզննման բոլոր կայանների գործունեությունը խստորեն վերահսկվելու է և խախտումների հայտնաբերման դեպքում արտոնագրերը վերցվելու են մեղավորներից»,-ասաց Օրդանյանը։

Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, նախատեսվում է տեխզննման 50 կետերի բացում, որոնց մեկ կոնվեյերը ի վիճակի է լինելու տարեկան սպասարկել 5,2 հազ. տրանսպորտային միջոց։

Նախարարը հայտնել էր, որ մինչև 5 տարեկան տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննումն իրականացվելու է երկու տարին մեկ անգամ, ուղևորների պարբերական փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցներինը՝ տարին երկու անգամ, իսկ մնացած մեքենաները զննվելու են տարին մեկ անգամ։

Հայաստանի կառավարությունը 2007-ի փետրվարի 15-ին հաստատել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննման իրականացման կարգը։

Հաստատված կարգով սահմանվել է, որ Հայաստանում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննումը իրականացնելու են համապատասխան արտոնագիր ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք։

Հաստատված կարգի համաձայն տեխզննման անցկացման համար տրվելու են հատուկ անժամկետ արտոնագրեր։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։