483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
2008թ. ուսուցիչների աշխատավարձը կհասնի 89 հազ. դրամի. Ֆիննախ
17:21
31 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. ուսուցիչների աշխատավարձը կհասնի 89 հազ. դրամի (մոտ 270 դոլար)։ Այս մասին չորեքշաբթի, 2008թ. պետբյուջեի նախագիծը խորհրդարանին ներկայացնելով, հայտարարեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։

«ՀՀ պետական բյուջեն ենթադրում է ավելացնել ուսուցիչների աշխատավարձը մինչև 89,6 հազ. դրամ՝ ներկայիս 56,3 հազ. դրամի փոխարեն։ Այսպիսով, աշխատավարձի աճը կկազմի 21 տոկոս»,- տեղեկացրեց նա։

Սաֆարյանի խոսքով, ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը պայմանավորված է բնակչության մեկ հոգու հաշվով դրույքը մինչև ՀՆԱ-ի մակարդակին հասցնելու անհրաժեշտությամբ։

Միաժամանակ, փոխնախարարը հայտնեց, որ 2008թ. նախատեսվում է նաև դպրոցների վարչական աշխատակազմի աշխատավարձերը (տնօրենների, ուսմասվարների. «Նովոստի-Արմենիա») 60 հազ. դրամից բարձրացնել մինչև 136 հազ. դրամի, ինչպես նաև 10 տոկոսով ավելացնել դպրոցների սպասարկող տեխնիկական անձնակազմի աշխատավարձը՝ 25.4 հազ. դրամ։

Աշխատավարձի բարձրացում է սպասվում նաև Հայաստանի հատուկ դպրոցների աշխատակիցներին, նշեց Սաֆարյանը։ Այսպիսով, փոխնախարարի տվյալներով, հատուկ դպրոցների ուսուցիչների աշխատավարձի դրույքը (շաբաթական 23 ժամ) 2008թ. կկազմի 89,6 հազ. դրամ՝ ներկայիս 57,8 հազ. դրամի փոխարեն, վարչական աշխատակազմինը՝ 135,6 հազ. դրամ՝ ընդդեմ ներկայիս 60,9 հազ. դրամի, սպասարկող անձնակազմինը՝ 26,7 հազ. դրամ՝ ընդդեմ 25 հազ. դրամի։

«Ավելանալու է նաև հատուկ դպրոցների սաների օրվա ընթացքում խնամքի գումարը, 2008թ. դպրոցի մեկ սանի համար այդ գումարը կկազմի 566 դրամ՝ ներկայիս 472 դրամի փոխարեն»,- ավելացրեց փոխնախարարը։

ՀՀ ԱԺ խորհրդարանական հանձնաժողովների քննարկմանը ներկայացված ՀՀ 2008թ. պետբյուջեի նախագծի համաձայն, բյուջեի եկամտային մասը կազմում է 744,7 մլրդ. դրամ, ծախսերը՝ 820,8 մլրդ. դրամ, պակասորդը կազմում է 76 մլրդ. դրամ։ ՀՆԱ ցուցանիշը պլանավերված է։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։