484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում քննարկել են ճանապարհային երթևեկության բարելավման ուղղությամբ արվելիք միջոցառումները
17:16
31 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտմբերի./Նովոստի-Արմենիա/.Երևանում չորեքշաբթի անցկացվեցին հասարակական լսումներ նվիրված ճանապարհային տրանսպորտի խնդիրների լուծմանը։

Ինչպես լրագրողներին հայտնեց վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես»  հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, քննարկման ընթացքում հաշվետու կառույցները զեկույց են ներկայացնելու Հայաստանի նախագահի 2006-ի ապրիլի 4-ի «Հայաստանի ճանապարհային երթևեկության խնդիրների լուծման ուղղությամբ կատարվելիք միջոցառումների ժամկետի հաստատման» կատարման վերաբերյալ։ Օրենսդրական և իրավական դրույթների փոփոխությունների կապակցությամբ միջոցառումները ծրագրված էր իրականացնել 2006-ի մայիս-հոկտեմբեր ամիսներին։

Նա նշեց, որ իր ղեկավարած կազմակերպության կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական կառույցները, հատկապես ոստիկանությունը, ձգտում են ստեղծել անվտանգ ճանապարհային երթևեկություն և կրճատել կաշառակերությունը ոլորտում։

Մասնավորապես, նրա խոսքերով, ընդունվել են բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր, որոնք համապատասխանում են «Անվտանգ ճանապարհային երթևեկության ապահովման մասին» օրենքին։

«Այսօր մեր տրամադրության տակ կան ճանապարհային երթևեկության կարգավորմանը վերաբերող փաստորեն գրեթե բոլոր ենթաօրենսդրական ակտերը, որոնք թեկուզ և ունեն կոռուպցիոն ռիսկեր և անճշտություններ, բայց ուղղելի են»,-ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ճանապարհային ոստիկանության օրենսդրությանը, ապա, նրա խոսքերով, չնայած ոլորտում առկա բազմաթիվ թերություններին, այնուամենայնիվ պետք է նշել, որ այս կարճատև ժամանակամիջոցում իրականացվել է աշխատանքների մեծ ծավալ, ընդունվել բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր, ձևակերպվել պաշտոնյաների գործառույթները, նվազեցվել կոռուպցիոն ռիսկերը։

«Ճանապարհային ոստիկանությունը ձգտում է իրականացնել իր վրա դրված բոլոր գործառույթները իջեցնելու համար այն խախտումները, որոնք առաջ կատարվում էին տեսուչների կողմից, բայց միևնույն ժամանակ կան մի շարք թերություններ, որոնք պիտի գտնվեն պետական օրգանների ուշադրության կենտրոնում»,-ասաց Հովհաննիսյանը։

Քննարկմանը հրավիրվել էին նախագահի հրամանագրով նախատեսված միջոցառումների համար պատասխանատու անձինք։ Բայց ոչ նախագահի օգնականը, ոչ ՀՀ ոստիկանության, ճանապարհային ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի և պատասխանատու նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկումներին ներկա չէին։

Վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես»  հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2000-ին։

Կազմակերպության նպատակն է աջակցել վարորդների իրավունքների պաշտպանությանը, բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը վարորդների և ուղևորների միջոցով տարածելով «Ճանապարհային երթևեկության կանոնները»։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: