478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է Հունգարիայի հետ բոլոր ոլորտներում խորացնել երկկողմ հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ
10:40
31 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է Հունգարիայի հետ բոլոր ոլորտներում խորացնել երկկողմ հարաբերությունները:

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարն ասել է երեքշաբթի Բուդապեշտում՝ Հունգարիայի ԱԳ նախարար Քինգա Գյոնցի հետ հանդիպման ժամանակ։

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին երկկողմ հարաբերություններին, ներկա փուլում համագործակցության հնարավորություններին»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Մասնավորապես, Օսկանյանը և Գյոնցը կարևորեցին Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի շրջանակում Հունգարիայի հետ գործակցության հնարավորությունը: «Նշելով, որ վերջին ժամանակներում զգալիորեն աճել է Հարավային Կովկասի պետությունների նկատմամբ հետաքրքրությունը ԵՄ-ում, տիկին Գյոնցը շեշտեց, որ պաշտոնական Բուդապեշտը քաջալերում է արևելյան ուղղության ակտիվացման ԵՄ ջանքերը»,-նշեցին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:

Նախարարները քննարկեցին տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորությունները` նշելով դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը` որպես առաջնային ոլորտներ, որտեղ առկա է գործակցության զգալի ներուժ: Այս համատեքստում ձեռք բերվեց պայմանավորվածություն` նպաստելու երկու երկրների իրավապայնագրային դաշտի համալրմանը:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ միջազգային խնդիրների, տարածաշրջանային զարգացումների, հարևան պետությունների հետ հարաբերությունների վերաբերյալ:

Հունգարիայի ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրի դիրքորոշումը Կոսովոյի հիմնահարցի վերաբերյալ, Վարդան Օսկանյանն էր խոսեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի վերջին զարգացումների մասին:

Գյոնցը նշեց երկու ժողովուրդների պատմական կապերը, մշակութային առնչությունները և առկա բարեկամական վերաբերմունքը:

Իր հերթին Օսկանյանը ջերմությամբ արտահայտվեց երկու ժողովուրդների` միմյանց նկատմամբ առկա համակրանքի, Հունգարիայի իշխանությունների կողմից հայկական համայնքի պահպանման և զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմանների մասին

Նույն օրը նախատեսված է նախարար Օսկանյանի ելույթը Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանում (CEU), որը կունկնդրեն Հունգարիայում հավատարմագրված դեսպանությունների, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ, համալսարանի ուսանողադասախոսական կազմը, լրագրողներ:

Նախատեսված է նաև նախարար Օսկանյանի հանդիպումը Հունգարահայ ազգային ինքնավարության վարչության անդամների հետ:

Բացի այց, ՀՀ ԱԳ նախարարն այցելելու է Հունգարիայի խորհրդարան, ուր տեղի կունենա հանդիպում խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Զորթ Նեմեթի հետ:-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: