486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական մշակույթի ամբողջականությունը պահպանելու համար կարևոր է փաստաթղթերի հավաքումը և համակարգումը. փորձագետ
18:25
30 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Փաստաթղթերի հավաքումը և համակարգումը անմիջական դեր են խաղում՝ հայկական մշակույթի ամբողջականությունը պահպանելու գործում։ Այս մասին հայտարարեց հայագետ, ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի գրադարանի գիտահետազոտական բաժնի պատասխանատու Ջիա (Ծիածան) Այվազյանը։

«Ներկայումս բարենպաստ պայմաններ կան նման գործունեության  համար, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ՝  բոլոր ցանկացողների համար տեղեկատվության մատչելիություն ապահովելու նպատակով»,- ընդգծեց նա երեքշաբթի՝ ելույթ ունենալով Հայաստանի Ազգային գրադարանի (ՀԱԳ) 175-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Իր հերթին ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ վերջին 5-6 տարիների ընթացքում գրադարանը մեծ դեր է խաղում Հայաստանի մշակութային, գիտական և կրթական կյանքում։ Նրա խոսքերով, ՀԱԳ-ը  կոչված է հայ ժողովրդի տեղեկատվական ժառանգությունն ինտեգրել կրթական և գիտահետազոտական ոլորտներ։

«Մենք դուրս ենք եկել համագործակցության նոր մակարդակի վրա և գործնական ու մշակութային կապեր ենք հաստատել ավելի քան 30 երկրների հետ»,- ընդգծեց Սարգսյանը։

Գրադարանի տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց Այվազյանին՝ ՀԱԳ-ին գրքեր և էլեկտրոնային հրատարակություններ նվիրելու համար։ Սարգսյանը տեղեկացրեց, որ 2003թ. սեպտեմբերից ի վեր նրա նախաձեռնությամբ ՀԱԳ-ը Կալիֆոռնիայի համալսարանից որպես նվեր ստացել է 11 հազար միավոր գիրք, պարբերականներ, էլեկտրոնային նյութեր՝ ընդհանուր առմամբ 100 մլն. դրամ (մոտ 300 հազ. դոլար) արժողությամբ։

2002 թ.-ից Ջիա Այվազյանը ՀԱԳ շահերն է ներկայացնում ԱՄՆ արևմտյան նահանգներում։ Գրադարանային, տեղեկատվական, գրահրատարակչական, արխիվային և թանգարանային կազմակերպությունների միջև միջազգային շփումների զարգացման գործում ունեցած ավանդի համար Այվազյանն արժանացել է «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալի։

Հայաստանի Ազգային գրադարանի 175-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակներում Երևանում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ՝ ՀԱԳ հրատարակած գրքերի, վերականգնված տպագիր հրատարակությունների նմուշների ցուցահանդես, հազվագյուտ հրատարակությունների, ինչպես նաև ՀԱԳ ֆոնդում պահվող՝ հայտնի գործիչների ինքնագրերով գրքերի ցուցադրություններ։

Հայաստանի Ազգային գրադարանը հիմնադրվել է 1832թ.-ին։ 1919թ. հուլիսի 4-ին Հայաստանի նախարարների խորհուրդը որոշում ընդունեց՝ Ազգային գրադարանին պետական հաստատության կարգավիճակ շնորհելու մասին։ ՀԱԳ ֆոնդերում պահվում է ավելի քան 6 մլն. գիրք։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: