482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մշակույթի նախարարը հաջող է համարում Հայաստանի օրերը Բելառուսում
18:06
30 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարծում է, որ Հայաստանի օրերը Բելառուսում հաջող են անցել։

«Օրերի շրջանակներում հայկական մշակույթը արժանի կերպով է ներկայացվել բելառուս հանդիսատեսին»,-երեքշաբթի լրագրողներին հայտնեց Պողոսյանը՝  ներկայացնելով կիրակի ավարտված Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի արդյունքները։

Նա ընգծեց, որ հայ-բելառուսական մշակութային կապերն ակտիվորեն զարգանում են։ «Մեր երկրների միջև մշակույթի բնագավառում համագործակցությունը սկսվել է  2003թ.-ին՝ Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության մասին համապատասխան համաձայնագրի ստորագումից հետո»,-ասաց Պողոսյանն՝ ընգծելով, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանի կողմից Բելառուսում անցկացվող մշակութային միջոցառումների քանակն ավելացել է։

Նախարարը հավելեց, որ Հայաստանը մշտապես մասնակցում է երկու միջազգային փառատոնների, որոնք անցկացվում են Բելառուսում. «Սլավյանսկի բազարին՝ Վիտեբսկում» և «Բելայա վեժա» թատերական փառատոնին։

Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերն անցկացվել հոկտեմբերի 22-28-ը։ Սա առաջին նման միջոցառումն էր՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։ Հիմնական միջոցառումները տեղի են ունեցել Մինսկում, Բրեստում, Բոբրույսկում և Մոլոդեչնոյում։

Հայաստանի օրերի շրջանակներում Բելառուսի հանդիսատեսը ծանոթացել է Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի, «Շողակն» ազգագրական անսամբլի արվեստին, իսկ Էստրադայի երիտասարդական թատրոնի բեմում ներկայացվել է Երևանի կամերային թատրոնի «Կաբարե» երաժշտական շոուն։

Ցուցադրվել է Գեորգի Փարաջանովի «Ես մահացել եմ մանուկ հասակում» ֆիլմը, որը պատմում է  հայտնի ռեժիսորի կյանքի և ստեղծագործական ուղու մասին։ Բելառուսի Մշակույթի պատմության ազգային թանգարանում բացվել է «Արվեստ առանց սահմանների. Սերգեյ Փարաջանովի աշխարհը» ցուցահանդեսը, որի ժամանակ ցուցադրվել են Սերգեյ Փարաջանովի թանգարանի աշխատանքները։

Բելառուսում հայկական արվեստի ներկայացումը պատասխան  քայլ է՝ Հայաստանում 2005 թ. վերջին անցկացված Բելառուսի մշակույթի լայնամասշտաբ օրերի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։