484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվեց «Բրենդ Էքսպո» միջազգային երրորդ ցուցահանդեսը
16:30
30 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Երևանում բացվեց «Բրենդ Էքսպո-2007» միջազգային երրորդ ցուցահանդեսը։

Ինչպես ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումն, առաջին հերթին, հնարավորություն է տալիս գործարարությանը` ցույց տալ մատուցվող ծառայությունների և ապրանքների որակը։

Միաժամանակ, ինչպես նշեց նախարարը, սպառողների և ներդրողների տեսանկյունից ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալ նոր տեխնոլոգիաների և եղած ապրանքախմբերի ու ծառայությունների հետ։

«Հայաստանի տնտեսության հետագա զարգացման տեսլականը հիմնվելու է մեր երկրի դիրքերը ամբողջ աշխարհում հաստատելու վրա»,- ասաց Երիցյանը։

Դրա համար, նախարարի խոսքերով, առաջին հերթին պետք է տրամադրել միջազգային չափանիշներին համապատասխան՝ որակյալ, մրցունակ ապրանքներ և ծառայություններ։

«Դա իրականացնելու միակ ճանապարհը բրենդների ստեղծումն է, ինչը թույլ կտա գովազդել հայկական ապրանքները ողջ աշխարհում»,- կարծում է Երիցյանը։

Նրա գնահատականներով, հայ գործարարությունը պետք է նաև գիտակցի, որ բացի արդյունաբերական գործընթացների կարևորությունից, տեխնոլոգիական զարգացման հաջորդ փուլին անցումը ավելի կարևոր նշանակություն ունի խոշոր կապիտալի ներգրավման և զարգացման համար, ինչպես նաև կարճ ժամկետներում ապրանքի՝ իբրև ապրանքանիշի կայացման համար։

Նախարարի խոսքերով, այսօր Հայաստանում կան այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են «Արարատ» կոնյակը, գինեգործության և կոնյակի արտադրության բնագավառում հայտնի մի քանի ապրանքներ, որոնք պահանջարկ են վայելում միջազգային շուկայում, ինչպես նաև հանքային ջրերի բնագավառում հայտնի որոշ ապրանքանիշեր։

Ցուցահանդեսին, որը շարունակվելու է մինչև նոյեմբերի 1-ը, մասնակցում են մոտ 40 հայրենական և արտասահմանյան  կազմակերպություններ, որոնք ներկայացնում են ավելի քան 100 ապրանքանիշեր։

Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել նոր հայկական ապրանքանիշեր, սպառողներին հնարավորություն տալ՝ ծանոթանալու  հայկական և միջազգային նոր ապրանքանշաններին, իսկ մասնակիցներին՝ ցուցադրել իրենց նորույթները, ինչպես նաև փորձի փոխանակում կատարել տեղական կազմակերպությունների հետ և փոխշահավետ համագործակցության նոր ուղիներ գտնել։

Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա «Ապրանքանիշը և դրա նշանակությունը» թեմայով սեմինար, իսկ միջոցառման արդյունքներով կհրատարակվի «Հայաստանում լավագույն ապրանքանիշեր» ժողովածուն։

«Բրենդ Էքսպո-2007»-ի կազմակերպիչն է Էքսպոմեդիա կենտրոնը՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Զարգացման հայկական գործակալության և Մտավոր սեփականության գործակալության աջակցությամբ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: