478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Այս կամ այն թեկնածուների մասնակցությունը ՀՀ նախագահական ընտրություններին չի փոխի ՀՀԿ նախընտրական պայքարի մարտավարությունը. պատգամավոր
15:31
30 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս կամ այն թեկնածուների մասնակցությունը Հայաստանի նախագահական ընտրություններին չի փոխի  ՀՀԿ նախընտրական պայքարի մարտավարությունը, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մարտավարությունը օբյեկտիվ պատճառներով կփոփոխվի՝ թեկնածուների թվից կախված, բայց կոնկրետ անձանց մասնակցությունն ընտրություններին որևէ ազդեցություն չի ունենա կուսակցության մարտավարության վրա։ Մենք պայքարելու ենք կոնկրետ նպատակների հասնելու համար, այլ ոչ թե կոնկրետ մրցակիցների դեմ»,- ասաց Սահակյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը նախագահի պաշտոնում։

Խոսելով անցյալ ուրբաթ տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի մասին, որին մասնակցեց Տեր-Պետրոսյանը՝ պատգամավորը նշեց, որ այսօր հանրահավաքների անցկացումը չի կարող նախընտրական քարոզարշավի ձև լինել, իսկ մրցակիցների հասցեին հնչող մեղադրանքը՝ որպես քաղաքական պայքարի միջոց, վաղուց հնացել է, և այլևս չի կարող ներգործել ընտրողների դիրքորոշման վրա։

«Ես կարծում էի, որ առաջին նախագահը քաղաքականություն կվերադառնա նոր մոտեցումներով և ծրագրերով, բայց նոր քաղաքական ծրագրի փոխարեն նա ներկայացրեց հին մեղադրանքները՝ իշխանության հասցեին։ Այնպես որ Տեր-Պետրոսյանի՝ քաղաքական պայքար մուտքի հետ սպասված գաղափարական պայքարն արդեն չարժե ակնկալել»,- ասաց Սահակյանը։
 
Հոկտեմբերի 26-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ, որը տասնամյա լռությունից հետո առաջին անգամ մասնակցեց հասարակական-հրապարակային միջոցառման։ Հանրահավաքը կազմակերպել էին ՀՀՇ-ն (նախկին իշխող կուսակցությունը), ՀԺԿ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը։ Հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց 2008թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: