478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը հույս է հայտնել ՎԶԵԲ-ի հետ արդյունավետ փոխգործակցության շարունակության առնչությամբ
20:03
29 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի   արդյունավետ  փոխգործակցությունն այսուհետ ևս  հաջողությամբ կշարունակվի:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ այս մասին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հայտնել է Վերակառուցման և զարգացման եվրոպական  բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ  Վարել Ֆրիմենին և  նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Վարել Ֆրիմենն իր հերթին  բարձր է գնահատել ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Հայաստանի մասնավոր հատվածի հետ ՎԶԵԲ-ի արդյունավետ գործակցությունը:

«Նա ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը  ակտիվ դերակատարություն   ունի Հայաստանում, որտեղ արդեն բանկի աշխատակազմը կրկնապատկվել է, իսկ  գործառնությունների քանակը` անշեղորեն աճում  է»,-ասված է հաղորդագրությունում:

Կարևորելով արդյունավետ գործարար միջավայրի ձևավորման, մասնավորապես, փոքր ու միջին ձեռնարկատիրության  զարգացման գործում փորձառությունը, Ֆրիմենն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է  այդ ոլորտում կուտակած  իր փորձը  փոխանցել նաև Հայաստանի կառավարությանը:

Վարել Ֆրիմենը  ՀՀ  վարչապետին  հավաստիացրել է, որ  եվրոպական բանկը կօգտագործի թե իր, և թե միջազգային  դոնորներից  ներգրավված միջոցները` մեր երկրի տեղական արդյունաբերողներին անհրաժեշտ աջակցություն  ցուցաբերելու, ֆինանսական, բանկային ոլորտում մրցակցության  մեծացմանն օժանդակելու  համար:

Կարևորելով եվրոպական բանկի հետ համագործակցության  հետագա զարգացումը, վարչապետ Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ ՀՀ  կառավարությունը  շարունակելու է  հաստատակամորեն ջանքեր գործադրել   բոլոր ուղղություններով ընթացող  բարեփոխումների  իրականացման նպատակով:

Պարոն Ֆրիմենը,  իր հերթին, նշել է, որ Հայաստանը զարգացման ճիշտ ուղղությամբ է ընթանում. «Մենք  վստահությամբ ենք նայում  մեր միասնական  ապագային»,-հաղորդագրության փոխանցմամբ ընդգծել է   Եվրոբանկի առաջին փոխնախագահը: --0--

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: