484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղադրվել է Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին
14:33
29 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 29 հոտկեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի կիսանդրու բացման արարողությունը. Սարգսյանը զոհվել էր Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։

Կիսանդրին տեղադրվել է Երևանի՝ զոհված վարչապետի անունը կրող կենտրոնական փողոցներից մեկում։

«Վազգեն Սարգսյանն անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի անկախության ձեռքբերման և պետության հետագա կայացման գործում։ Իր կյանքով և գործունեությամբ Վազգեն Սարգսյանը կարողացավ փոխել մեր մենթալիտետը և ժողովրդին հավատ ներշնչել՝ հայկական պետության կայացման գաղափարի հանդեպ», -  հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ՝ ելույթ ունենալով շաբաթ օրը տեղի ունեցած բացման արարողության ժամանակ։

Նրա խոսքերով, Սարգսյանն առաջիններից մեկն էր, ով գիտակցեց հայ ժողովրդի՝ անկախ կյանքով ապրելու իրավունքը և հասկացավ Հայկական բանակի ձևավորման պատմական անհրաժեշտությունը։

««Երկրապահ» կամավորականների ջոկատի հետ համատեղ Սարգսյանը հայ ժողովրդին նվիրեց մի բանակ, որը ղաբաղյան պատերազմի ծանր պահերին կարողացավ տոկուն մնալ և հաղթանակ տանել։ Այսօր հայոց բանակը հավատարիմ է մնում իր սպարապետի պատգամին և պաշտպանում է հայրենիքի սահմաններն ու անկախ կյանք վարելու՝ ժողովրդի իրավունքը», - ընդգծել է նախարարը։

Վազգեն Սարգսյանի կիսանդրու հեղինակն է քանդակագործ Տիգրան Հովումյանը, ճարտարապետն է Ասլան Մխիթարյանը, որը ստեղծել է ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «Եռաբլուր» հուշակոթողը։

Բրոնզե կիսանդրու բարձրությունը 1,5 մ-է (կարմիր գրանիտե պատվանդանի հետ միասին՝ 3,7 մ)։

1999թ. հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թ.-ին Արարատ գյուղում։ 1995-1999 թթ.-ին եղել է Հայաստանի պաշտպանության նախարար։ 1999 թ.-ից զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Նա Հայաստանի և Արցախի ազգային հերոս է, ինչպես նաև «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: