484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահական ընտրություններին Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը կարող է փոխել Հայաստանում ուժերի դասավորվածությունը. փորձագետ
14:17
29 Հոկտեմբերի 2007

2008 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին անկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը կարող է փոխել Հայաստանում քաղաքական ուժերի դասավորվածությունը, կարծում է անկախ քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Անցած ուրբաթ տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարեց 2008 թ. նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մտադրության մասին։

«Հայաստանի առաջին նախագահի մուտքը քաղաքական գործընթաց տեղի է ունեցել  մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական ճամբարում ձևավորված ոչ միանշանակ  իրավիճակի ֆոնի վրա։ Խոսքը, առաջին հերթին, նախագահական ընտրություններին ինքնուրույն մասնակցելու «Դաշնակցություն» իշխանամետ կուսակցության մտադրության մասին է։ Գործերի նման դրվածքը  միանգամից Տեր-Պետրոսյանի գործոնին հաղորդեց նշանակալի իմաստ», - ասել է Սարգսյանը երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին»։

Նրա կարծիքով, թվում էր, թե ներքին քաղաքական դաշտում կձևավորվի   «Դաշնակցություն» - Տեր-Պետորսյան դիմակայության առանցք, ինչը նախագահական ընտրությունների շրջանում միանշանակ կավելացներ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի հաջողության հնարավորությունը։

«Ընդդիմադիր դաշտում երկու անհաշտ բևեռների առկայությունը միշտ ձեռնտու է գործող ռեժիմին», - ասել է փորձագետը։

«Սակայն տեղի ունեցավ անկանխատեսելին. Տեր-Պետրոսյանն ի սկզբանե չգնաց վաղեմի թշնամի՝ «Դաշնակցության» հետ դիմակայության ուղիով։ Այս հանգամանքը արմատապես փոխեց ներքին քաղաքական զարգացման ուղին», - նշել է Սարգսյանը։

Նա կարծում է, որ այս պայմաններում գործող իշխանությունները գնացին մյուս ընդդիմադիր բևեռների խթանման ճանապարհով՝ Տեր-Պետրոսյանի կերպարի շուրջ ընդդիմության միավորումը թույլ չտալու նպատակով։

«Մասնավորապես, դա նկատելի է «Օրինաց Երկիր» և «Ազգային միաբանություն» կուսակցությունների առաջնորդներ Արթուր Բաղդասարյանի և Արտաշես Գեղամյանի ակտիվացմամբ։ Այս գործիչները հեռուստաեթեր մուտքի իրավունք ստացան, ինչը տեղեկատվական դաշտի նկատմամբ իշխանությունների խիստ վերահսկողության պայմաններում ևս մեկ անգամ հաստատում է ասվածը», - ասել է քաղաքագետը։

Նրա կարծիքով, եթե նշված միտումները դիմացկունություն դրսևորեն, ապա կարելի կլինի պնդել, որ ընտրությունների նախօրեին Հայաստանի քաղաքական դաշտը կարող է էական փոփոխություններ կրել և միանգամայն նոր ձև ստանալ։

Սարգսյանը նաև կարծում է, որ նախագահական ընտրություններին Տեր-Պետրոսյանի հաղթանակը չի անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ «Տեր-Պետրոսյանն արդեն եղել է երկրի նախագահ, և այդ ժամանակաշրջանում Ռուսաստանի հետ էական խնդիրներ չէին նկատվում», - ասել է փորձագետը։

Միաժամանակ նա նշել է, որ այս հարաբերություններում քիչ բան է ենթակա  արմատական փոփոխությունների ժամանակի մեջ։ «Այս կամ այն իշխանությունը քիչ բան կարող է ներմուծել ռուս-հայկական հարաբերությունների կտրուկ փոփոխության գործընթաց», - եզրափակել է Սարգսյանը։

Ենթադրաբար, 2008 թ. փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում կկայանան նախագահական ընտրությունները։

Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը,  Ժողովրդական  կուսակցության առաջնորդ, ԱԼՄ մեդիա-հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։ Իշխող կոալիցիայի ներկայացուցիչ «Դաշնակցություն» կուսակցությունը նախագահական ընտրություններին որպես հնարավոր երկու թեկնածուներ է առաջադրել խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։ 

Քաղաքագետների կարծիքով, երկրի նախագահի առավել հավանական թեկնածու է համարվում, հաշվի առնելով մայիսին խորհրդարանական ընտրություններին Հայաստանի Հանրապետական Կուսակցության հաղթանակը, վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։

«Հայոց Համազգային Շարժում» կուսակցության ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ 1991թ. սեպտեմբերին՝ Հայաստանի անկախ Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրություններին։

Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններին Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։

1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, հանգամանքների ճնշման տակ, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: