484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Ֆրանսիան կողմ են ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ կարգավորմանը
12:54
29 Հոկտեմբերի 2007

Հայաստանը և Ֆրանսիան կողմ են ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարվել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի և Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի` հոկտեմբերի 26-ին Փարիզում ունեցած հանդիպման ժամանակ։   

«Կողմերն ընդգծել են, որ հակամարտությունը կարող է լուծվել միմիայն խաղաղ բանակցությունների ճանապարհով», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Միաժամանակ նախագահ Սարկոզին նշելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, հավելել է, թե այս հարցում իր դիրքորոշումը կարտահայտի նաև Ադրբեջանի նախագահին, որի այցը Ֆրանսիա սպասվում է առաջիկա նոյեմբերին:

ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Սերժ Սարգսյանը և Նիկոլա Սարկոզին երկկողմ ցանկություն են հայտնել՝ ակտիվացնելու նաև ռազմական ոլորտում հայ-ֆրանսիական փոխգործակցությունը: Խոսվել է Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրերում ֆրանսիական ընկերությունների ներգրավման հնարավորության մասին ևս:

Երկուստեք ընդգծվել է  երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու կարևորությունը:

Երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու նպատակով զրուցակիցները խոսել են նաև Փարիզում Հայաստանի մշակույթի տուն և Երևանում Ֆրանսիայի մշակույթի տուն հիմնելու կարևորության մասին: Նիկոլա Սարկոզին այս կապակցությամբ նշել է, թե որևէ խնդիր չի տեսնում անմիջապես այդ հարցը լուծելու համար:

Մշակութային և կրթական ոլորտներում կապերի սերտացման համատեքստում անդրադարձ է եղել, մասնավորապես, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու մասին: Այդ հարցում ևս Ֆրանսիայի նախագահը հավաստել է իր անվերապահ աջակցության պատրաստակամությունը: Նախագահ Սարկոզին, առհասարակ,  գոհունակությամբ է խոսել այդ համալսարանի առկայության և գործունեության մասին:

ՀՀ կառավարության ղեկավարն ու Ֆրանսիայի նախագահը անդրադարձել են նաև երկու երկրների միջև վիզային ռեժիմի թեթևացման հնարավոր տարբերակներին:

ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստան Ֆրանսիայի նախագահի այցի` հայկական կողմի հրավերը, որը նախագահ Սարկոզին ընդունել է շնորհակալությամբ։

Կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի  ներկայիս հարաբերությունների առանձնաշնորհյալ մակարդակը  և այն պահպանելու ու առավել զարգացնելու կարևորությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։