480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ն բարձր է գնահատում Հայաստանի խորհրդարանի աշխատանքը
11:32
29 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ-ում բարձր գնահատական են տալիս ՀՀ Ազգային ժողովի աշխատանքին և ընդունված օրենքների որակին, հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը՝ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ։  

«ԵԱՀԿ փորձագետները պատրաստ են իրենց ներդրումն ունենալ նոր օրենքների նախագծերի ու գործող օրենքներում փոփոխությունների ու լրացումների մշակման գործընթացներում»՝ ուրբաթ ասել է Կապինոսը՝ կարևորելով նաև ընդունված օրենքների կատարման գործուն մեխանիզմների ձևավորումը։  

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կապինոսը հայտարարել է, որ մանդատի շրջանակներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը պատրաստ է աշխատել հասարակության տարբեր շերտերի, քաղաքական ուժերի և հանրապետության ղեկավարության հետ:

Ազգային ժողովի հետ համագործակցության կարևորությանն անդրադառնալով` պարոն Կապինոսը պատրաստակամություն է հայտնել ‎ֆինանսական ու փորձագիտական աջակցություն ցուցաբերել։

Կապինոսի գնահատմամբ` ժողովրդավարության խորացումը Հարավային Կովկասի երկրներում հնարավորություններ է ստեղծում նաև հակամարտությունների առավել արագ ու արդյունավետ, խաղաղ կարգավորման համար: 

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը իր հերթին գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ-ի հետ տարիների ընթացքում ձևավորված հարաբերություններից` հավելելով, որ առաջ գնացող կյանքը նոր խնդիրներ է բերում ու նոր հնարավորություններ, որոնց օգտագործումը ավելի կզարգացնի համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են դատաիրավական բարեփոխումների հաջող իրականացումը, որը կնպաստի ժողովրդավարության խորացմանն ու կամրապնդի քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունը:

Խոսելով ընտրական օրենսդրության մասին՝ Թորոսյանը նշել է, որ թեպետ միջազգային կառույցների գնահատականներում Ընտրական օրենսգիրքը որակվել էր որպես ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրությունների հնարավորություն տվող, այնուամենայնիվ, որոշ թերություններ կան, որոնք մինչև նախագահական ընտրությունները բարելավելու նպատակով շրջանառության մեջ է դրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ և արդեն քննարկվում է խմբակցություններում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։