488.03
+0.46
571.73
+4.1
8.19
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի նախագահի պաշտոնում
20:44
26 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն Հայաստանի նախագահի թեկնածու է հայտարարել։

Ելույթ ունենալով այս պահին Երևանի կենտրոնում անցկացվող ընդդիմության հանրաքվեին՝ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ առաջադրվելու է 2008թ. նախագահական ընտրություններին, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից։ 

Նա ասաց, որ իր առաջադրման հիմնական նպատակը ոչ թե նախագահ դառնալու մտադրությունն է, այլ «որպեսզի կանխվի ներկա իշխանության վերարտադրությունը, քանի որ այն արատավոր է, նվաստացուցիչ և մեր ժողովրդին պատիվ չի բերում»։

«Եթե լիներ այնպիսի մի ուժ, որն ընդունակ կլիներ դիմակայել ներկա իշխանություններին, ապա ես կաջակցեի դրան, բայց քանի որ նման ուժ չկա, ինձ ոչինչ չի մնում, քան ենթարկվել ժողովրդի կամքին»,-հայտարարեց Տեր-Պետրոսյանը։

Նա հավելեց, որ ցանկանում էր սպասել նախագահական ընտրությունների նախընտրական պայքարի սկզբին, «բայց նկատի ունենալով վերջին բռնարարքներն իմ կողմնակիցների նկատմամբ և այսօրվա հանրահավաքի էներգետիկան՝ ես որոշեցի չսպասել քարոզարշավի սկզբին»։

«Այս պահից ինձ համարեք Հայաստանի նախագահի թեկնածու»,-ընգծեց նախկին նախագահը։

Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այսօրվանից իր կողմակիցների դեմ ցանկացած  բռնություն համարվելու է քաղաքացիների ընտրական իրավունքների խախտում, ինչի մասին տեղեկացվելու են հայ հասարակությունը և միջազգային կազմակերպությունները։

«Յուրաքանչյուր պաշտոնյա անձ, որ կխախտի քաղաքացիների ընտրական իրավունքները, կպատասխանի օրենքի առաջ։ Եվ այս օրվանից մենք կազմում ենք այն մարդկանց ցուցակը, ովքեր խախտել են այդ իրավունքները»,-ասաց նա։

ՀՀՇ-ն ՝ Հայաստանի նախկին իշխող կուսակցությունը ստեղծվել է 1988 թ.-ի օգոստոսի 19-ին։ 1991թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրություններում հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։ 1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։

Այն բանից հետո, երբ Հայաստանի առաջին նախագահը թողեց իր պաշտոնը և հրաժարական տվեց (գլխավոր պատճառը՝ երկրի բարձր ղեկավարության հետ տարաձայնություններն էին ղարաբաղյան կարգավորման հեռանկարների հարցում), Տեր-Պետրոսյանը փորձում էր հեռու մնալ պետության ներքին և արտաքին քաղաքական զարգացման հանրային գնահատականներից։

Փաստաթղթերի հետ աշխատանքի փոխարեն Հայաստանի առաջին նախագահը սկսեց աշխատել պատմական աղբյուրների հետ։ Կրթությամբ արևելագետ՝ (բանասիրական գիտությունների դոկտոր. գիտական աստիճանը ստացել է դեռևս 1987թ.-ին), Տեր-Պետրոսյանը զբաղվել է «Հայերը և խաչակիրները» հիմնարար ուսումնասիրության ստեղծմամբ (հեղինակը ծրագրում է հրատարակել 6 հատոր)։ 2005 և 2007թթ.-ին, համապատասխանաբար, լույս են տեսել երկու հատորներ։ Բայց ավելի քան իննամյա լռությունից հետո Հայաստանի առաջին նախագահը խոսեց։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը: