482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի առաջին նախագահը քննադատական գնահատական է տվել ներկա իշխանությունների կառավարման 10-ամյա շրջանին
20:25
26 Հոկտեմբերի 2007

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ուրբաթ՝ ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ, քննադատական գնահատական է տվել ներկա իշխանությունների կառավարման 10-ամյա շրջանին։

«Այսօրվա մթնոլորտը հիշեցնում է 1988թ. համազգային շարժման ծնունդը, և իմ ելույթն ուզում եմ նշանավորել նրանով, որպեսզի իրերն իրենց անուններով կոչեմ և պահանջեմ հաշիվների մաքրում։ Դա, առաջին հերթին, անհրաժեշտ է նախագահ Քոչարյանի կառավարման 10-ամյա փուլի ընդհանրացման և երկրի առջև ծառացած մարտահրավերների հստակ պատկերացման համար»,-ասաց նա։

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնեց, որ քաղաքական գնահատականներ է տալու, որոնք հիմնված են բացառապես վիճակագրական տվյալների և մամուլում հրապարակված փաստերի վրա։ «Այդ տվյալներն, անշուշտ, չունեն իրավական ուժ և չեն կարող ոտնահարել «անմեղության կանխավարկածը»։ Քանի դեռ չկան դատական որոշումներ, նրանք նույնքան անմեղ են, որքան այս հրապարակում կանգնած յուրաքանչյուր մարդ»,-ասաց նախկին նախագահը։

Նա ներկայիս իշխանությունները գնահատեց որպես «ամբողջովին կոռումպացված հանցավոր վարչակարգ, որի հարաբերությունները կառավարվում են ոչ թե օրենքով, ժողովրդի կամքով, քաղաքական երկխոսությամբ, այլ քրեական աշխարհի օրենքներով»։ «Դա լիովին մաֆիոզ ռեժիմ է, որը մեզ իջեցրել է երրորդ աշխարհի երկրների մակարդակի»,-հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նա ներկայիս իշխանություններն անվանել է կլեպտոկրատիա։ «Այս ռեժիմի հիմնական իմաստը իշխանության բոլոր լծակներին տիրապետելն է՝ մարդկանց որոշակի խմբի ծաղկման նպատակով՝ սեփական ժողովրդի բարեկեցության հաշվին։ Այս ամենը ցինիկորեն ուղեկցվում է հայրենասիրության, պետական շահերի, Եղեռնի ճանաչման և Արցախի անկախության կարգախոսներով, մինչդեռ պետական շահերի ետևում թաքնվում են անձնական ցածր շահերը, իսկ Եղեռնի ճանաչումը և Ղարաբաղի ազատագրումը մանրադրամ է՝ նրանց ապօրինի ծրագրերի իրականացման համար»,-ասաց նա։

Երևանի կենտրոնում այս պահին տեղի է ունենում ընդդիմության մեծաքանակ հանրահավաք՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ, որը գրեթե տասնամյա լռությունից հետո առաջին անգամ է մասնակցում հանրային միջոցառման։

Հանրահավաքը կազմակերպել են ՀՀՇ-ն, ՀԺԿ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը, աջակիցների թվում են՝ «Իմպիչմենտ» դաշինքը, Հայաստանի լիբերալ-առաջադիմական կուսակցությունը։--0--


ՀՀՇ-ն ՝ Հայաստանի նախկին իշխող կուսակցությունը ստեղծվել է 1988 թ.-ի օգոստոսի 19-ին։ 1991թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրություններում հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։ 1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։