482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները հարգել են 1999թ. խորհրդարանում ահաբեկչության զոհերի հիշատակը
19:16
26 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Ազատության հրապարակում անցկացվող ընդդիմության հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1999թ. խորհրդարանում  ահաբեկչության զոհերի հիշատակը. ահաբեկչության հերթական տարելիցը նշվելու է շաբաթ օրը, հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը դեպքի վայրից։

Ինչպես հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ահաբեկչությունից հետո անցել է ութ տարի, բայց իշխանությունները մինչև օրս հստակ պատասխան չեն տվել, թե ինչու տեղի ունեցավ այդ հանցագործությունը։

«Առաջին իսկ օրվանից քաղաքական էլիտան պնդում էր, որ ահաբեկիչները գործել են ինքնուրույն, բայց որտե՞ղ էր Ազգային անվտանգության ծառայությունը, երբ նրանք ֆիզիկապես ոչնչացնում էին վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Ինչու՞ այս հանցագործությունը թույլ տված մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվել և անգամ  պաշտոնական առաջընթաց են ունեցել»,- հարցնում է Դեմիրճյանը։

Նրա կարծիքով, իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի թաքցնեն հանցագործության իրական պատճառները և անգամ թույլ են տալիս քաղաքական շահարկման նպատակով օգտագործել հոկտեմբերի 27-ի ողբերգությունը։ «Այդ օրը մենք կորցրեցինք մեր լավագույն մարդկանց, որոնք միավորվել էին երկրի բարգավաճման համար։ Ես թույլ չեմ տա, որ հոկտեմբերի 27-ը օգտագործվի քաղաքական շահարկումների համար»,- վստահեցրեց ՀԺԿ առաջնորդը։

Ինչպես հայտարարեց խորհրդարանում սպանված Կարեն Դեմիրճյանի որդին, հոկտեմբերի 27-ը խարան է ներկայիս իշխանությունների և նրանց համար, ովքեր կարող էին կանխարգելել այդ ահաբեկչությունը։ «Դա ժողովրդի դեմ գործված ծանրագույն հանցագործություն է և օլիգարխիայի կլանային համակարգի կամայականության արդյունք»,- հայտարարեց Դեմիրճյանը։

1999թ. հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։

Ահաբեկիչների զոհերը դարձան ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիխ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։

Ահաբեկիչների դատը տևեց 2001-2003թթ.։ Մեղադրող կողմը պահանջեց առավելագույն պատժամիջոց, սակայն 2003թ. սեպտեմբերին Հայաստանում մահապատիժը վերացվեց՝ ԵԽ պարտավորություններին համապատասխան։

Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում հանցախմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման։

Բոլոր յոթը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն, հատկապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: