487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցավ աշխատանքի տեղավորման «Top Careers» երկրորդ ցուցահանդեսը
18:07
26 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում ուրբաթ տեղի ունեցավ աշխատանքի տեղավորման «Top Careers» երկրորդ ցուցահանդեսը։

«Ցուցահանդեսի նպատակն է՝ գործատուներին և աշխատանք փնտրողներին հնարավորություն տալ հանդիպել մեկ սրահում, միևնույն օրը»,- հայտարարեց Ամերիկյան բուհերի շրջանավարտների միության խորհրդի անդամ Վահե Օդաբաշյանը՝ ելույթ ունենալով ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։

Նրա խոսքերով, աշխատանք փնտրող մարդիկ հնարավորություն ունեն մեկ օրվա ընթացքում ծանոթանալ Հայաստանի խոշոր ընկերությունների թափուր տեղերին։

«Մենք փորձում ենք այս ցուցահանդեսը լավ ավանդույթ դարձնել և անցկացնել տարին երկու անգամ՝ աշնանը և գարնանը»,- ասաց Օդաբաշյանը։

Նա տեղեկացրեց, որ աշխատաանքի տեղավորման ցուցահանդեսին մասնակցում են 46 ընկերություններ, այդ թվում՝ «ՀայՌուսգազարդը», Synopsys Armenia-ն, VivaCell-ը, «Զվարթնոց» օդանավակայանը,  Coca-Cola Bottlers Armenia-ն։ Գրանցված աշխատանք փնտրողների թիվը 5000 մարդ է։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ամերիկյան բուհերի շրջանավարտների միությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը և IREX կազմակերպությունը։

Աշխատանքի տեղավորման «Top Careers» առաջին ցուցահանդեսը Երևանում տեղի ունեցավ այս տարի ապրիլին, մասնակցեցին 40 ընկերություններ և աշխատանք փնտրող 2500 քաղաքացիներ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի զբաղվածության պետական ծառայության կողմից 2007թ. օգոստոսի վերջին գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 96,9 հազ. մարդ, որոնց 87,5 տոկոսը կամ 84,8 հազարը եղել են չզբաղվածները։

Գործազուրկի կարգավիճակ ստացել է 82,1 հազ. մարդ, ինչը կազմում է ընդհանուր թվի 84,7 տոկոսը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։