485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է «Նոր հայացք հաշմանդամությանը» լուսանկարչական ցուցահանդեսը
17:48
26 Հոկտեմբերի 2007

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 26-31-ը Երևանում կազմակերպում է «Նոր հայացք հաշմանդամությանը» լուսանկարչական ցուցահանդես՝ «Հաշմանդամների համար հարմարավետ հասարակության ձևավորումը Հայաստանում» նախագծի շրջանակներում։

Ինչպես ուրբաթ լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ տեղեկացրեց «Ունիսոն» կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, նախագծի նպատակն է ստիպել հայ հասարակությանը՝նորովի նայել սահմանափակ հնարավորություններով մարդկանց կենցաղին և համակողմանի  ներկայացնել նրանց խնդիրները։

«Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները թույլ են տալիս նորովի նայել հաշմանդամությանը, փոխել հասարակության վերաբերմունքը սահմանափակ հնարավորություններով մարդկանց նկատմամբ։ Լուսանկարչական ցուցահանդեսը կոչված է նաև ցույց տալ նրանց կենցաղի բացասական և դրական կողմերը»,-ընգծեց Ալավերդյանը։

Նա նշեց, որ Հայաստանում հաշմանդամների համար հազվադեպ է ակտիվ կյանք վարելու հնարավորություն ստեղծվում, թեև համապատասխան պայմանների ստեղծման դեպքում նրանք կարող են ապրել լիարժեք կյանքով՝ սովորել, աշխատել, մասնակցել տարբեր իրադարձությունների։

«Եթե կառավարությունը հոգ տանի հաշմանդամների համար բարենպաստ պայմանների ստեղծման համար, ապա նրանք կյանքի բոլոր ոլորտներում դրսևորվելու հնարավորություն կունենան։ Հասարակությունը գիտակցում է, որ սահմանափակ հնարավորություններով մարդիկ այնքան էլ չեն տարբերվում  մյուսներից. նրանք նույն բարդություններն ու խնդիրներն ունեն»,-ասաց Ալավերդյանը։

«Նոր հայացք հաշմանդամությանը» լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված է 40 աշխատանք։

«Հաշմանդամների համար հարմարավետ հասարակության ձևավորումը Հայաստանում» նախագծի շրջանակներում կազմակերպվել է նաև կլոր սեղան, որտեղ ներկայացվել են «Ունիսոնի» կողմից 2006թ. հոկտեմբերից իրականացվող նախագծի արդյունքները։

Տեղի ունեցավ նաև «Հավասար իրավունքներ բոլորի համար» գրքի և «Ունիսոնի» այլ հրատարակությունների շնորհանդեսը, ներկայացվեցին տեսահոլովակներ, որոնք ուղղված են հասարակության մեջ հաշմանդամների նկատմամբ արմատավորված կարծրատիպերի հաղթահարմանը։

Միջոցառման մասնակիցները քննարկեցին Հայաստանի հաշմանդամների իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը և ուղենշեցին այս ոլորտում գործող կազմակերպությունների միջև համագործակցության ճանապարհները։

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. մայիսին, նրա առաքելությունը հատուկ կարիքներով մարդկանց աջակցությունը և նրանց իրավունքների պաշտպանությունն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։