478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տարածքի մեծ մասը ենթակա է անապատացման. Բնապահպանության նախարարություն
16:34
26 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ողջ տարածքի գրեթե 82%-ը ենթակա է տարբեր աստիճանի անապատացման։ Այս մասին ուրբաթ լրագրողներին Երևանում հայտնեց Հայաստանի բնապահպանության նախարարության ՄԱԿ-ի Անապատացման և երաշտի դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման պատասխանատու Աշոտ Վարդևանյանը։

Հայաստանի անապատացման գլխավոր պատճառներից մեկը Վարդևանյանը նշեց  ապօրինի անտառահատումները, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի ոչ ռացիոնալ և սխալ օգտագործումը։

Նրա խոսքերով, անապատացման խնդիրը լուծելու համար 2002թ.-ին Հայաստանում մշակվել է «Գործողությունների ազգային ծրագիր», որի շրջանակներում հանրապետության տարածքում իրականացվել են միջոցառումներ՝ իրավիճակի բարելավման ուղղությամբ։

Մասնավորապես, ինչպես նշեց Վարդևանյանը, 2003թ.-ին Գառնի համայնքում իրականացվել է հին ջրատարի վերականգնման փորձնական ծրագիր։ Իրականացվող ծրագրերի թվում նա նշեց նաև այն նախագծերը, որոնք ուղղված են ոռոգվող տարածքների ընդլայնմանը և ոռոգման տեխնիկայի արդիականացմանը։

Փորձագետը հավելեց, որ անապատացման խնդիրը խորացնում է նաև լքված հանքերի առկայությունը երկրի որոշ մարզերում։ «2003թ.-ից լքված հանքերում տարվում են հետազոտություններ, որոնց ավարտին մենք լիակատար տեղեկատվություն կունենանք և դրա հիման վրա կմշակենք այդ հողերի հետագա անապատացման կանխարգելման ուղղությամբ գործողությունների ծրագիր»,-պարզաբանեց նա։

Վարդանյանը հայտնեց, որ Հայաստանի անապատացման դեմ պայքարի ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է պետբյուջեից և միջազգային կազմակերպությունների միջոցներից։

ՄԱԿ-ի Անապատացման և երաշտի դեմ պայքարի կոնվենցիան պատրաստվել է 90-ականների սկզբին և ստորագրության համար բաց է 1994թ.-ին։ Ներկայումս Կոնվենցիայի լիիրավ անդամներ են աշխարհի ավելի քան 190 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: