480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիական «Ալկատել» ընկերությունը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում
15:52
26 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիական «Ալկատել» հաղորդակցական ընկերությունը Հայաստանում ավելի նպատակային քաղաքականություն է տանելու ներդրումների, նոր նախաձեռնությունների և ծրագրերի ոլորտում։ Այս մասին նախօրեին հայտարարել է «Ալկատել» ընկերության Վարչական խորհրդի նախագահ Սերժ Չուրուկը՝ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որը Ֆրանսիայում է՝ պաշտոնական այցով։

«Դրականորեն գնահատելով ֆրանսիական ընկերության աճող մասնակցությունը հայկական տնտեսության մեջ՝ կողմերը համաձայնել են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ճանաչված առաջատար «Ալկատել» ընկերությունը կարող է և պետք է ավելի մեծ տեղ գրավի հայկական տնտեսության տարբեր ոլորտներում»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և մամուլի վարչությունից։

«Ալկատելը» մատակարարում է հաղորդակցական լուծումներ, որոնք կապի օպերատորներին, ծառայություններ մատուցող պրովայդերներին և կորպորատիվ սպառողներին թույլ են տալիս ձայնի փոխանցման, տվյալների և տեսապատկերի փոխանցման հետ կապված ծառայություններ մատուցել։ Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է աշխարհի ավելի քան 130 երկրներում։

«Ալկատելը» Հայաստանում գործում է 1991թ.-ից, երբ ընկերության մասնագետները Գյումրիում տեղադրեցին առաջին թվային հեռախոսակայանը։ 1996թ. աշնանը Սերժ Չուրուկի ներկայությամբ բացվեց «Ալկատելի» երկրորդ թվային կայանը Ստեփանավանում։ Ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում պաշտոնապես գրանցվել է 1998թ.-ին։

Ներկայումս «Ալկատելի» գործունեությունը Հայաստանում ներկայացված է երեք հիմնական ուղղություններով. ֆիքսված, բջջային և կորպորատիվ հեռահաղորդակցական ցանցերի նախագծերի իրականացում։

 «Ալկատելի» պատվիրատուներն այնպիսի ընկերություններ են, ինչպես ArmenTel, Vivacell, Arminco ընկերությունները, նախագահի աշխատակազմը, բանկերը, հյուրանոցները, ավիացիոն տեղաշարժերի կառավարման ձեռնարկությունը (ArmAeroNavigation), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, Ոստիկանությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: