483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիան կարող է էական դեր խաղալ Հայաստանի տնտեսական զարգացման գործում. Ֆրանսուա Ֆիյոն
15:36
26 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.  Ֆրանսիան կարող է էական դեր ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման գործում, հայտարարեց Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը՝ նախօրեին իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որը Ֆրանսիայում է գտնվում պաշտոնական այցով։

«Ժամանակակից Ֆրանսիան հզոր տնտեսական հնարավորություններ ունեցող և նորարարությունների ոլորտում ակտիվ քաղաքականություն վարող երկիր է և կարող է էական դերակատարություն ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիային» Ֆիյոնի խոսքերը մեջբերեցին ՀՀ կառավարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի վարչապետը գոհունակությամբ է մատնանշել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները` դրանք հատկապես քաղաքական, մշակութային և տեղական ինքնակառավարման բնագավառներում  փոխգործակցության առումով  որակելով իբրև «փայլուն»: Միաժամանակ նա նշեց, որ թեև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները ևս մեծ վերելք են ապրում, սակայն դեռևս զիջում են մյուս ոլորտներում հարաբերությունների մակարդակին:

Իր հերթին ՀՀ վարչապետը նշեց երկկողմ տնտեսական կապերի դինամիկայի և Հայաստանում ֆրանսիական կապիտալի տարեցտարի  աճող ծավալը՝ նշելով մի շարք խոշոր ընկերությունների հաջող օրինակները, մասնավորապես՝ «Ալկատել», «Վեոլիա», «Սոր», «Պեռնո Ռիկար», «Կրեդի Ագրիկոլ», «Էյր Ֆրանս» ընկերությունները։

Սարգսյանը հույս հայտնեց, որ Ֆրանսիայի վարչապետի  օժանդակություն ցույց կտա` ֆրանսիական նոր ընկերությունների մուտքը Հայաստան խրախուսելու գործում՝ ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների,  ապահովագրության, բանկային և սպասարկումների, առողջապահության և դեղագործության, էներգետիկայի ոլորտներում նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Ֆրանսիայի վարչապետը խոստացավ նույն օրն ևեթ համապատասխան հանձնարարականներ տալ  համապատասխան կառույցներին` Հայաստանի վարչապետի կողմից առաջ քաշված  փոխշահավետ առաջարկների ուղղությամբ անհապաղ աշխատանքներ սկսելու համար:

Երկու երկրների վարչապետները քննարկեցին նաև կովկասյան տարածաշրջանի կայունության, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացների, Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների  և  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետն իր ֆրանսիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։ Հրավերն ընդունվեց շնորհակալությամբ։

Նույն օրը Ս. Սարգսյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի իշխող` «Համախմբում հանուն ժողովրդական շարժման» կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դևեջյանի հետ: Զրուցակիցները քննարկել են ամենատարբեր բնագավառներում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Ուրբաթ նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։