482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը ձեռնպահ է մնում՝ մեկնաբանություններ անել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին
14:28
26 Հոկտեմբերի 2007

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ձեռնպահ է մնում՝ մեկնաբանություններ անել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին։

 «Բաքվից հետո, համանախագահները կվերադառնան Երևան, որտեղ նախատեսված է հանդիպում ՀՀ արտգործնախարարի հետ, և միայն դրանից հետո մենք կարող ենք մեկնաբանություններ անել ամերիկայի համանախագահի հայտարարության վերաբերյալ», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով այսօր Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բարյզայի (ԱՄՆ) հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մինչև 2008 թ.-ի գարունը կարող են ստորագրել ղարաբաղյան հակամարտության մասին շրջանակային համաձայնագիր։

Կարապետյանը տեղեկացրեց, որ Բաքվից վերադառնալուց հետո՝ կողմերը կքննարկեն բանակցությունների սեղանի վրա գտնվող ղարաբաղյան հակամարտության մասին փաստաթուղթը։

ՀՀ  արտգործնախարար Վարդան Օսկանյանը հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է, որ դրական է գնահատում համանախագահների հետ ունեցած հանդիպումը։

Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայիս այցը թեև չի պարունակում նոր գաղափարներ, սակայն իրականացվում է նոր ոճով՝ մաքոքային դիվանագիտության անցկացման միջոցով, որը պայմանավորված է կայանալիք նախագահական ընտրություններով։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Հայաստան հոկտեմբերի 24-ին՝ տարածաշրջանային այցի շրջանակներում։ Երևանում նրանք հանդիպում են ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը, մասնավորապես հարցեր, որոնց շուրջ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել։ Հանդիպումից հետո համանախագահները մեկնել են Բաքու։ Հոկտեմբերի 28-ին ծրագրված է համանախագահների երկրորդ հանդիպումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։