482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության գերատեսչությունը Երևանում ուսանողների համար կազմակերպել է մարդու իրավունքներին նվիրված դասախոսություններ
20:04
25 Հոկտեմբերի 2007

ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության գերատեսչությունը Երևանում ուսանողների համար կազմակերպել է դասախոսություններ «Մարդու իրավունքները ժամանակակից հասարակության մեջ» թեմայով։

Ինչպես հինգշաբթի դասախոսություններին նախորդող խորհրդաժողովում հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող (UNDP) Կոնսուելո Վիդալը, այսօրվա դրությամբ մարդու իրավունքների պաշտպանության հարցը լուրջ նշանակություն ունի։

Նա ողջունեց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությունը այս թեմայով լսումներ կազմակերպպելու վերաբերյալ և վստահություն հայտնեց, որ դասախոսության մասնակիցները կկարողանան ծանոթանալ մարդու իրավունքների ոլորտում վերջին նվաճումներին։

ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության գերատեսչության ներկայացուցիչ Վալերի Տկաչուկի խոսքերով, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված դասախոսություններ կկարդան Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարները։

Նա հավելեց, որ ուսումնառությունը բաղկացած է  լինելու 8-9 դասախոսություններից, որոնք կտևեն մինչև դեկտեմբերի 10-ը՝ մարդու իրավունքների պաշտպանության օրը։ Տկաչուկի խոսքերով, խորհրդաժողովին մասնակցում են հայկական համալսարանների շուրջ 40 ուսանողներ, մասնավորապես Երևանի պետական համալսարանից, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից, Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանից։

«Մենք ուսանողների կողմից ակտիվ մասնակցություն ենք ակնկալում տարբեր քննարկումների և բանավեճերի անցկացման ժամանակ»,-ասաց նա։

Տկաչուկը հավելեց նաև, որ ուսանողների հետ միասին, դասախոսությունները կունկնդրեն նաև պետական հաստատությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մարդու իրավունքներին նվիրված դասախոսություններն անցկացվում են Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությամբ Հայաստանի ՄԱԿ-ին անդամագրվելու 15-ամյակի շրջանակներում գործող ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) Հայաստանում գործում է 1993-ից։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: