486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման շանսերը շատ բարձր են. քաղաքագետ
19:49
25 Հոկտեմբերի 2007

ՀՀ նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման շանսերը շատ բարձր են, հինգշաբթի լրագրողներին Երևանում հայտնեց Լրատվամիջոցների կոսվկասյան ինստիտուտի տնօրեն, «ՌԻԱ-Նովոստիի» փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Եթե Տեր-Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը, իսկ դրա հավանականությունը, դատելով նրա գործողություններից, բավականին մեծ է, ապա հենց միայն այդ փաստն արդեն վկայում է այն մասին, որ նա իր շանսերը բավականին բարձր է գնահատում»,-ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքերով, Տեր-Պետրոսյանը այն քաղաքական գործիչների թվին չի պատկանում, որոնք ընտրություններին առաջադրվում են միայն դրանց մասնակցելու համար։

«Այն մտադրությունները, որոնք, թվում է, առկա են Հայաստանի  առաջին նախագահի մոտ, նրան չեն ներշնչվել Վաշինգտոնից կամ Բրյուսելից։ Դա Հայաստանի ներսում քաղաքական իրավիճակի զարգացման և այդ քաղաքական իրավիճակի վերաբերյալ նրա պատկերացումների արդյունքն է»,-կարծում է քաղաքագետը։

Իսկանդարյանն ընգծեց, որ Հայաստանի առաջին նախագահը բավականին փորձառու քաղաքական գործիչ է արտաքին գործոնները ևս նկատի ունենալու համար։

Նրա խոսքերով, այսօր Հայաստանում ստեղծված իրադրությունը բավականին հետաքրքիր է։

«Նախքան սեպտեմբերի 21-ը, երբ Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ, ես կասեի, որ նախագահական ընտրություններն անհետաքրքիր են անցնելու և լուրջ պայքար չի լինի։ Նրա ելույթից հետո իրավիճակը փոխվեց»,-ասաց քաղաքագետը։

Նա կարծում է, որ Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում, պայքարը գաղափարական է լինելու, քանի որ «գաղափարախոսությունը հենց առաջին նախագահ խաղաքարն է»։

Իսկանդարյանի կարծիքով ներկայիս վարչապետ Սերժ Սրագսյանի և Տեր-Պետրոսյանի միջև պայքարը տարբեր բևեռներում է տարվելու։

«Սարգսյանը պայքարը տանելու է ընտրությունների կազմակերպման դաշտում, իսկ Տեր-Պետրոսյանը՝ հասարակականում։ Ավելին, հեռուստաեթերի հետ չարաշահումների դեպքում այդ հանրային պայքարը կմղվի փողոց, որտեղ Հայաստանի առաջին նախագահը իրեն վստահ է զգում»,-կարծում է նա։

«Բայցևայնպես, այսօրվա դրությամբ Տեր-Պետրոսյանն ավելի քիչ շանսեր ունի, քան ներկայիս վարչապետը, բայց դա այսօրվա դրությամբ»,-հավելեց նա։

Իսկանդարյանը կարծում է, որ Տեր-Պետրոսյանի նպատակն է լինելու ոչ թե ընդդիմության միավորումը, այլ «հզոր ալիքի ստեղծումը, որը կարող է անցնել իշխանության համակարգի միջով»։ «Բայց ես չեմ կարծում, որ զանգվածային շարժման համար նույնպիսի հիմք կա, ինչպես 1988-ին էր»,-հավելեց նա։

Քաղաքագետը կարծում է նաև, որ երեքշաբթի Երևանի կենտրոնում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումը ձեռնտու էր Տեր-Պետրոսյանին։

Նրա կարծիքով, դա ցույց տվեց, որ «իշխանությունները նյարդայնանում են առանց պատճառի» և չեն կարող այնպես անել, «որպեսզի ցածր մակարդակներում որոշակի բաներ տեղի չունենան»։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: