481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Մոդեստ Կոլերովի հրաժարականում անսպասելի ոչինչ չկա. հայ քաղաքագետ
18:48
25 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահի միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության պետ Մոդեստ Կոլերովի հրաժարականի մեջ անսպասելի ոչինչ չկա, հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, «ՌԻԱ Նովոստիի» փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Սա այսօր ձևավորված դեպք չէ։ Լուրերն այն մասին, թե պարոն Կոլերովը չի աշխատելու այն տեղում, որտեղ աշխատում է հիմա, ես լսել եմ դեռևս գարնանից»,- ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով, Կոլերովը արդեն շատ վաղուց իրական մեխանիզմներ չուներ ԱՊՀ երկրների կառավարման առնչությամբ։

Քաղաքագետի կարծիքով այն, ինչ հիմա տեղի ունեցավ՝ դա «պարոն Կոլերովի հետ առաջացած պրոբլեմային դրության որոշակի պաշտոնական ձևավորումն է»։

«Պարզապես դե-ֆակտո գոյություն ունեցող փաստը պաշտոնական բնույթ ստացավ»,- ասաց Իսկանդարյանը։

Մոդեստ Կոլերովը ազատվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության պետի պաշտոնից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: