485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Իրանի նախագահը բավականաչափ պատճառներ ուներ Հայաստան այցը ընդհատելու համար.քաղաքագետ
17:28
25 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բավականաչափ պատճառներ ուներ իր Հայաստան այցը ընդհատելու համար, հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, «ՌԻԱ-Նովոստիի» փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Պարոն Ահմադինեժադը բավականաչափ պատճառներ ուներ այն բանի համար, որպեսզի ընդհատեր Հայաստան այցը, և ինձ թվում է, որ դա պարտադիր չէ անպայման կապված լինի Հայաստանի հետ, ավելի շուտ, դա կապված է Իրանում կատարվող իրադարձությունների հետ»,-ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքերով, նույնիսկ ոչ փորձագետը հասկանում է, որ Իրանում ինչ-որ լուրջ բան է տեղի ունենում, ինչը կարող է կապված լինել Թեհրանում իշխանության ներսում փոփոխությունների հետ։

«Դա բավարար պատճառ է այցն ընդհատելու համար»,-ասաց քաղաքագետը։

Այն իրադարձությունների շարքում, որոնք կարող են ազդած լինել Ահմադինեժադի հայրենիք վերադառնալու որոշման վրա, Իսկանդարյանը նշեց Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հրաժարականը, իրանական միջուկային ծրագրի շուրջ խոսակցությունների որոշակի ակտիվացումը, Հյուսիսային Իրաքում իրավիճակի սրումը, ինչպես նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համանեիի առողջության վատթարացման մասին չճշգրտված լուրերը։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 22-ին, բայց անսպասելիորեն ընդհատեց այցը, ինչի արդյունքում այցի ծրագրից անսպասելիորեն հանվեցին Եղեռնի զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, Երևանի Երկնագույն մզկիթ այցելությունները և ելույթը Ազգային ժողովում։

Ահմադինեժադի ժամանակից շուտ Հայաստանից մեկնելու պատճառներից  նշվում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համանեիի առողջական վիճակի վատթարացումը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։